Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


լա, պսակելու ինքը իոնն, իր շնորհքը, իը մտավոր-հո^կաճ աժերը, աժեր, որ ընդունակ լինեին պատկառանք ներշնչելու ո'> միայն ազգի ընդհանրությանը, այլև օտարին։ Այդ տեսակետից «6աւ|ադայփ», «Քւաաի», «Արտիստի» և շատ ուրիշ վիպական ու բեմական գրվածքների հեղինակը հանդիսանում Է անվի– սելի արժանավոր հոբելյար։ Մենք միայն կցանկանայինք, որ արժանավոր մարդու հոբելյանն Էլ տոնվեր արժանավայել կերպով։ կցանկանայինք՝ ավելի մեծ տարածության վրա լսվեր հայ ժողո– վըրդի խրախուսական ձայնը, որ երեսուն տարուց հետո գալիս Է մայրական խոսք բերելու իր տաղանդավոր զավակին։ Կցանկանայինք, որ գրական այս տոնին հայտնվեին և՛ ռուսահայը, և՛ տաճկահայը, և՛ պարսկահայը, և՛ Հնդկաստանի, Ամերիկայի ու Ռուլղարիայի գաղթական հատվածները, ե ոչ միայն այս տոնին, այլև միշտ, նման տոներին, և դա դաոնար սովորություն։

Եվ հենց այդպիսով Էլ արդարացրած կլինեինք այս տեսակ տոների բարոյական, մեծ նշանակությունը։ Կցանկանայինք, որ տաժանելի երեսուն, տարիներից հետո տևական հանգստի հնարավորություն տրվեր նրան, միայն մի պայմանով— վերացած լինեին հարգանքի այն բոլոր միջոցներն ու ձևերը, որ մեր հոբելյարների ստացած պսակների փշերն են կազմում և մարդ չի հասկանում հարգանքի* համար են, թե" վիրավորանքի։ Մանավանդ Օիրվանզադեն, որպես դրամատուրգ, այդ կողմից մեծ հարմարություն Է տալիս։ Ամեն մի քաղաքում կարելի Էր դնել նրա դրամաներից ե տալ հոբելյանական ներկայացումներ։ Այդ ներկայացումները և նրա երկերի մասին եղած դասախոսությունները շատ յ՛ան կապահււվհին միանգամայն գեղեցիկ ճանապարհով ե կհեշտւայնեին հանձնաժողովի գործը– մնացածը հոգալու նույնպես պատվավոր ձևով։

Վերջապես կցանկանայինք, որ մեր ազգն Էլ կարողանար տեսնել, տեսնել, գնահատել ու պաշտպանել իր ծնած ուժերը։ Եվ երբ որ տեսնի— կհամոզվի, որ նրանց մեջ Էլ կան այնպիսիները, որոնք իրենց տաղանդով մրցում են ու հավասար են եվրոպական ժողովուրդների սիրված, հանրահռչակ հեղինակներին, տարբերությունը միայն սրանց ու նրանց բախտի մեջն Է։