Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


1911

ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐՆ

Սիրելի ընկերներ.

Շատ քիչ է պատահում մեզ համար ուրախ բան բերի Նոր տարին, որ կարողանանք շնորհավորել սրտալի։ Սակայն այսօր, |քումի և ամենքի մենակության օրերին, մի գեղեցիկ երևույթ ժպտում է իմ սրտին այնքան զվարթ, որ ստիպում է շնորհավորել քկւապարակավ ի լուր ընղհանուրի։ Դա հայ գրողների այն պատկառելի համախմբումն է ու ընկերական այն սրտառուչ կապը, ո– քտվ այսօր շաղկապված հայտնվում ենք մեր ժողովրդի առաջ1։ Մի կապ, որ վաղուց պետք է լիներ, քանի որ մենք իրար հարազատ ենք ի ծնե, հոգով, քանի որ մին ենք արդեն սիրով ու ձըգ– տումով դեպի բարին, գեղեցիկն ու ճշմարիտը, քանի որ երազում ենք նույն երազները ու տառապում ենք նույն վշտերով։

Մենք քիչ մխիթարանք ունենք մեր կյանքում, թող դա լինի մեր հաստատուն մխիթարանքը։ Եթե չունենք գրականությունդ ււիրող հասարակություն, թող մենք ինքներս իրար համար փոխա^ րինենք այդ հասարակությունը, եթե պակասում են ոգևորիչ հանգամանքներ, իրար ոգեորենք ու միասին զորացած խմբով գնանք տյն բարձր ճանապարհը, որ գծել է մեզ համար նախախնամությունը։

Ազնիվ ընկերներ, մեր ժողովուրդն էլ քիչ մխիթար անք ունի։ Անշուշտ նա էլ է ուրախանալու՝ տեսնելով մեզ միացած և ուժեղ։ Երբ ասում են հայոց գրականությունն աղքատ է՝ նա մեր

122