Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երեսին է նայում m սպասում։ Ու մխիթարվում է մեկիս գրական տոնին գալով իր մայրական նվերներով, մյուսիս թաղմանը իր պսակներով։ Մխիթարվում է, որ տաղանդավոր գավակներ ունի և սիրում է ու հարգում։ Թող բարձր զորավիգ լինի մեզ համար նրա մայրական սերը այն գիտակցությունը, որ կարող ենք ուրախացնել մեր հեգ ժողովրդին, և սերն ու հարգանքն էլ դեպի տաղանդավոր մարդը՝ թող մեր մեջը լինի ամենից առաջ։

Գրական կյանքի հիսնամյակը բոլորած մեր ազնիվ նահապետը— Ղ. Աղայանը մեր աշխարհքի խեղդուկ մթնոլորտից նեղվելով եթե աղաղակում է թե՝ քիչ է մնում փախչեմ և՛ գրականությունից և՛ մեր միջավայրից, չի փախչիլ ու շատ ուրախ օրեր կտեսնի, քանի որ մեզանով կլինի շրջապատված, երեկվա սկսնակն էլ, որ մեզ նայելով գալիս է մեր ետևից, ուժ կառնի ու չի հուսահատվիլ իր գեղեցիկ ճանապարհին՝ իր աոջև տեսնելով մեզ բարձր ու զորեղ միության մեջ։

Եվ, ով գիտի, գուցե մոտիկ է օրը, երբ հայ մարդը, որ երեկմյուս օրը եկեղեցու շուրջն էր պտտվում, այնուհետև անցավ ուսումնարանին, գալու է հասնի և գրականության ու արվեստինծ։

Թող այդ նշանավոր օրը գա ու գտնի հայ գրական ընտանիքը միասիրտ ու միահամուռ բարու, գեղեցկի ու ճշմարտության ճանապարհի վրա։

Սրտագին շնորհավորում եմ այս վսեմ կապը, անգին ընկերներ։

Փետրվարի 2-ին Թիֆլիսի ժողովարանում բժ. Ա. Զարգարյանը կազմել էր զոկական երեկույթ, ուր ներկայացնելու էին իր զոկերեն գրած պիեսը— «Ադաթ չի», երգելու էին զոկական երգեր, նազանքներ, արտասանելու էին զոկերեն ժողովրդական ոտանավորներ և պ. Հար. Թումանյանի զոկերեն կուպլետները, պարելու էին զոկական պարեր։

Եվ ահա այդ գիշեր այս փոքրիկ երեկույթի մեջ հանդես։