Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամեն մարդ էլ խոսելու իրավունք ունի, իսկ նրանք, որ իրենց պարտականությունն են համարում երկար խոսելու նախադասությունների մասին, իրավունք չունեն լռելու երեսուն տարվա գրական գործունեության հանդեպ։

Անցնենք այդ երեսուն տարվան գրական տոնին։

Եվ չէ՞ որ գրական հոբելյաններին չեն գալիս անհաջող գործերն ու սխալները թմբկահարելու, այլ հանդես դնելու այն, ինչ որ թանկ է մի ժողովրդի համար, այն, ինչ որ մի հեղինակ ավելացրել է իր մայրենի գրականությանը, այն, ընչի համար որ գալիս են նրան պսակելու։

Ամեն մարդ խոսելու իրավունք ունի, իսկ դուք և իրավունք ունիք և պարտականություն

Դե խոսեցե՛ք։

ԶՐՈՒՅՑ ՊԵՏՔ է ԼԻՆԵԼ

Հերիք չի, որ հայոց գրականությունը ունի իր երդվյալ թշնամիները, որոնք իրենց փեշակ են շինել հայհոյել ու անվանարկել հայ գրողներին, կա և մի այլ անախորժ դեպք, երբ վշտացնում ու վիրավորում են նրանց առանց չար դիտավորության, մինչև անգամ բարեկամությունից ու սիրուց, հրապարակական քննության նյութ առնելով նրանց ապրուստն ու նյութական անապահովության խնդիրը։ Վիրավորական ու դատապարտելի մի սովորություն կրկին պատճառներով, առաջինը՝ որովհետև այդպես չի, երկրորդը՝ որ տգեղ է։

Այդ անապահովության անախորժ ողբերը հաճախանում են մանավանդ հոբելյանների ժամանակ։ Ահա նորից հոբելյան, նորից մեզ ծանոթ վիրավորական կարեկցությունները և նորից ստիպված ենք հիշեցնելու, թե՝ զգույշ եղեք։ Եթե դուք գալիս եք ողջունելու մի տաղանդավոր գրողի իր երեսուն տարվա գրական հոբելյանի օրը և գալիս եք ձեր դրամական ու այլ ձևի նվերներով, այդ հիրավի նրա համար հո չի, որ նա սոսկ մի անապահով մարդ