Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է։ Եթե այդ լիներ պատճառը, էլ ինչո՞ւ օտարները գումարներ կնվիրաբերեին իրենց ունևոր գրողներին այդպիսի դեպքերում։ Բայց թողնենք օտարներին։ Այո՛, շատ ու շատ է ցանկալի, որ այդպիսի օրերը դրամականի խնդիրը չգար մեջտեղ, և ով ավելի շատ կցանկանար որ այդպես լիներ— եթե ոչ հենց ինքը գրողը; Ամեն մինը, որ կարծում է թե անհարմար մի բան կա, չգիտեմ ինչու՝ կարծում է, թե միայն գրողն է, որ չի զգում այդ։ Գտեք ձեր գրականությունը պահելու և ձեր հարգանքն արտահայտելու հարմար ու վայելուչ ձևը։

Այդտեղ էլ հո գրողը չի մեղավոր, որ դուք չեք կարողանում գրականություն պահել կամ արժանավայել կերպով ցույց տալ ձեր հարգա՛նքը։

Մտածում եք գրողի մասին, հոբելյան եք տոնում, չպետք է մոռանաք, որ նա զգալ գիտի, պետք է միշտ ի նկատի ունենաք նրա ինքնասիրությունը, նրա հոգու հպարտությունը, նրա սրտի քնքշությունը, այլապես կարող եք աղավաղել ու աղճատել այն, որ ամենասուրբն ու ամենանուրբն է նրա մեջ և որ ամենաթանկը պիտի լինի ձեզ համար։

Տողերիս գրելու աոիթը տվեց «тиф. листок»-ու տպած մեր սիրելի նկարիչ Գ. Բաշինջաղյանիյանի հոդվածը Շիրվանզադեի հոբելյանի առիթով1, որի մեջ խոսում է վիպասանի նյութական կացության մասին թեև բարեկամավարի ու սիրով, բայց և այնպես ծանր տպավորություն է անում։

.Ցավում ենք մանավանդ, որ Քաշինջաղյանն է պյդպես խոսում։

Զգույշ պետք է լինել։


ՍԻՐԵԼԻ ՇԻՐՎԱՆ

Երկար տաիիների ընթացքում շատ ուրախ ու տխուր օրեր ենք անցկացրել միասին։ Բայց այնպես է մեր կյանքն ու ճակատագիրը, որ ուրախության ժամանակ Էլ՝ չես իմանում՝ ուրախությունն է շատ, թե տխրությունը։ Հոբելյանի ժամանակ Էլ՝ չես ի-