Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մանում որն ՛է ավելի շատ-ուրախությունը թէ տխրությունը Սակայն այս ամենը չեն կարող ու՝ չեն կարողացել ընկճել էն հոգին։ որ կրում է իը մեջ աստվածայինն ուժն ու ստեղծագործական շընորհքը, ամենաբարձրը, ինչ ոը կարող է աշխարհքում վիճակվել մահկանացուին։ Եվ բոլոր ծանր տպավորաթյուններս ու դաժան դեպքերը դատարկ բաներ են այն չքնաղ գիտակցության հանդեպ, թե դու պաշտոն ես տանում գեղեցկին ու ճշմարտինդ ու կյանքի բոլոր անախորժ օրերը ոչինչ են ոգևորության սրբազան վայրկյանի առաջ, որ ընդունակ Է վայրկենաբար թոթափել այդ ամենը ու մարդուն միշտ վերածնել հավերժական ֆենիքսի նման։ Դու ունիս այս երջանկությունը։ Բայց բանաստեղծի այտ գաղտնի երջանկության հետ միասին կա և մի այլ հզոր մխիթարություն մեր անհամբույր կյանքի մեջ է որ դու այսքան թանկ ես գնահատել, դա գրող-ընկերի վսեմ կապն ու անվերջ սերն* Է։ Եվ ահա այսօր քո երեսուն տարվան սրբազան ժամերի ու ծանր օրերի հիշատակեցի տոնին գալիս եմ ընկերական ջերմ համույրով։ Դարձյալ օրէր անցկացնենք միասին, շատ կլինեն այդ օրերը թե քիչ — չգիտեմ, ուրախ կլինեն թե տխուր— չգիտեմ բայց միշտ քեզ հետ կլինի ընկերներիդ սիրող սիրտը։

ԱՐՁԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻՆ

Խաչ. Աբովյանը ծնվել է Երևանի Քանաքեռ 1804—5 թվականին։ Նա երեխուց աչքը բաց արավ՝ տեսավ՝ թե ինչ անասելի նեղություն էր քաշում մեր ազգը էն ժամանակվա պարսից տերության ձեռքին ու ազգի էս» ծանր վիճակը վերք դառավ՝ կպավ սրտին։ Մեծացավ, օտար երկիր գնաց ուսում առավ, իր սրտի վերքն էլ հետը մեծացավ ու խորացավ Ահա էս խոր վերքը, իր աչքի տեսած տանջանքն ու տառապանքը, կռիվն nւ քաջությունը հրեղեն լեզվով նա պատմեց մի գրքի՝ մեջ՝ անունը դրեց «Վերք Հայաստանի»։ Մեր ազգի սիրած <<վերք Հայաստանին»։

Բաքվի Հայոց Կուլտուրական՛ Միություն ձեռնարկել է արձան կանգնելու խաչ. Աբովյանին իր հայրենիքում։