Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կոս պատմագիրը, որ ժամանակակից Էր Գրիգոր Մամիկոնյանին և Սանահին էր ուսանում վանական վարդապետի մոտ, որ նույնպես մոտ է Դսեղին, Նետողաց ազգի1 սովորությունները պատմելուց հետո գրում է. «Զայս ամենայն պատմեաց մեզ Գրիգոր Մամիկոնեան…»։ Մի ուրիշ տեղ ևս. «Յետ Համազասպայ եղև Մարզպան Հայոց Գրիգոր Մամիկոնեան ամս տասն զոր սպանեն խազերք…»։ Նույն դարու պատմաբաններից շատերն են հիշում այդ Գրիգորին։

Իսկ երկրորդը— Աստվածածինը, պետք է լինի սրա քույրը— Խորիշահը որպես հիշած է սուրբ Գրիգորի արձանագրության մեջ «Ամքլեա դայեակ Խորիշահի դստեր Մարզպանայ…». իսկ մենք գիտենք, որ վերոհիշյալ Գրիգորն ևս Մարզպանի որդին էր։ Կիրակոս պատմագիրը գրում է… «զոր Քուրդ անուանէին հայ ազգաւ կրօնիւք քրիստոնեայ և որդիք իւր Վաչե և Հասան և կին նորա Խորիշահ յազգէ Մամիկոնէից դուստր Մարզպանայ քոյր Ասլան-Պէկին և Գրիգորոյ…»։

Մենք կարծում ենք, որ հուշարձանների և ս. Գրիգորի անունով վանքի արձանագիրները և Կիրակոս պատմիչի խոսքերը բավական հաստատություններ են, որ այդ գերեզմանները Մամիկոնյան Գրիգորինն և նրա քույր Խորիշահինն են։ Սակայն լսենք, թե ժողովուրդը ինչ ձևով է պատմում այդ ավանդությունը։ Մամիկոնյանները ԺԱ և ԺԲ դարերում գոյություն ունեին Դսեղ գյուղում և այնտեղ իրենց համար կալվածներ ունեին, որպես հիշված է արձանագրությունների մեջ, որոնցից հայտնի են Ասլանբէկ և Գրիգոր՝ որդիք Մարծպանայ. Համլիկ՝ որդի Սմբատայ, Մարծպան՝ որդի Սարգսի, Սարգիս՝ որդի Սմբատայ, որդւոյ Համազասպայ-Մարծպանայ, Կոստանդ՝ որդի Գրիգորի թոռն Համազասպայ, Համազասպ Մամիկոնեան. Վասակ՝ որդի Սմբատայ։

Բայց ահա և ավանդությունը։

Մի ժամանակ, երբ Հայոց թագավորությունը արդեն վերջացել էր, ամեն մարդ ինքն յուր գլխի տեր և թագավոր էր համարում։ Ահա այս Լուսավորիչն էլ այն ժամանակ յուր համար զորք ու տերություն «սարքած» ժողովուրդը խաղաղ կառավա–