Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մոմ է, թե ինչպես էին նրանք վազում դեպի ռուսական զորքերը՝ ծեր ու մանուկ, մարդ ու կին, աղաղակելով,русь!русь!здрасти!здрасти!

Եվ էդ մի բառով էին արտահայտում ամեն բան, և սարսափ, ե աղաչանք, և սեր, ե խնդիր, որովհետև լեզու չգիտեին։ Իսկ մյուս կողմից. «Не бойтесь! не бойтесь!» ձեն էին տալի սարսափահար գյուղացիներին թշնամու դեմ վազող զինվորներն ու արագացնում էին իրենց վազքը։

Ակներև էր, ասում է նա, Լաչինովը, որ գերազանց հանդիսանալու ցանկությունը չէր, այլ յուրաքանչյուրի սրտին հարազատ կարեկցության զգացմունքն էր տանում ամենքին։ Մեզանից ամեն մինը մասնակցում էր դժբախտների վիճակին։ Նրանք իրենց հանձնել էին մեր պաշտպանությանը, մենք տեսնում էինք նրանց լիովի վստահությունը ռուսական բնավորությանը, նրանց երախտագիտությունը շարժում էր մեզ, հարուցանում էր մեր մեջ ազգային պատվասիրության բարձր ու ազնիվ զգացմունքը։ Վերջապես վտանգի միջի կինը, էն թույլ ու անպաշտպան արարածը, որ սակայն ամեն ժամանակ ու ամեն տեղ մեծ ազդեցություն է ունեցել սխրագործությունների վրա, ասպետական ոգու վրա,— ահա թե ինչն էր պատճառը, որ մեզանից ամեն մինը հարձակվողներին նկատում էր որպես անձնական թշնամիների և սլանում էր պաշտպանելու ոչ թե իբրև օտար մարդկանց, այլ իբրև իր արենակիցների» Кавказск․ сб. т. I. Отрывок из «Исповеди» Лачинова)3:

Նա, Լաչինովը, պատմում է, թե ինչ սրտառուչ խանդավառությամբ էր դիմավորում իրենց հայ կեղեքված ու տանջված ժողովուրդն ամեն տեղ, ինչպես էր աղոթում, լալիս ուրախությունից, թե նույնիսկ են երեխան էլ, որ նոր էր սկսել թոթովել, իրենց տեսնելիս ինչպես էր կանչում «Здравствуй, здравствуй…»:

Իսկ մյուս կողմից ռուս օֆիցերներն են գանգատվում, թե հայերին օգնության գնալիս անկարելի է կարգ պահպանել զորքի մեջ, զինվորական շարքերում, որովհետև ամեն մի զինվոր առաջ է նետվում ավելի շուտ օգնության հասնելու համար և խանգարում են կարգը։ Անկարելի է լինում կարգ պահպանել։

էսպես, են լացախառն ու աղոթքախառն «Здравствуй»,