Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


էսպես գիտեմ ես մեր արյունոտ պատմությունից, էսպես է տսամ ինձ Փոքր Ասիայի ու Կովկասի զարհուրելի տարեգրությունը, էսպես է խոսում ինձ հետ հայոց գրականությունն ու իրականությունը, էսպես է թելադրում ինձ իմ հասկացողությունն ու խիղճը։

Արդ, «Հովիտ» շաբաթաթերթի 38 №-ում, պ. Դ. Ենգիբարյա– նը, ինձ «մեր սիրելի բանաստեղծն» անվանելով հանդերձ՝ էնպես է դուրս բերում, իբրև թե ես տաճկահայերին ապստամբության եմ դրդել իմ հոդվածում, կասկածի է ենթարկում իմ անկեղծությունը ու շատ է նեղանում, որ ես էս տեսակ մտքեր ու հդատողություններ եմ արտահայտում։

Այո՛, սխալ, և շատ սխալ կարող են լինել իմ մտքերը, ինչպես կարող են սխալ լինել Ա իրեն, պ. Ենգիբարյանի մտքերը, բայց ո՞րտեղ է տաճկահայերի ապստամբության ակնարկն իմ հոդվածում, և կամ ի՞նչն իրավունք տվեց «Հովիտի» աշխատակցին անկեղծության ու սրտի խոսք հարուցանելու։

Մի*թե էդպես են խոսում «սիրելի բանաստեղծների» հետ…

Հիրավի, էս ի՞նչ այլանդակ սովորություն է մեր աշխարհքում* մարդկանց դեմ խոսելիս՝ պարզ ասածը խեղաթյուրել, ստեր փաթաթել դիմացինի վիզը, ապա մի անգամ փաթաթած զրպարտությունը զարգացնելով հակառակորդին դուրս բերել ոչ թե էնպես, ինչպես որ կա, այլ էնպես, ինչպես որ իրենք են ուզում։

Եվ էս տգեղ սովորությունը վերջին տարիներս մեր կյանքում իրեն շատ հարմար մի նյութ է գտել– հեղափոխությունն ու ապստամբությունը։

Տարիներից ի վեր մենք լսում ենք հայ մարդկանցից, կարդում ենք հայոց մամուլի մեջ, հենց «Հովիտի» վերև հիշած №-ում էլ նույն բանն են գոսում, թե տաճկահայերի կոտորածները հայկական ապստամբության արդյունք են։

Օտարները աղաղակում են, Տաճկաստանում պաշտոնավարող եվրոպացիք ապացուցանում են, որ էդպես բան չի եղել ու չկա, որ հայկական ապստամբությունն աոասպել է, սուտ է, «…армянское восстание — миф» (Ролен Жекмен, член Института международного права. «Армения, армяне и трактаты», стр. 153)»

10 Երկ. ժողովածու հատոր IV

145