Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շիրվանզադեն գիտեն, որ կանոնադրության հենց § 1-ով Հայոց Գրական Ընկերությանը կարող են անդամագրվել բոլոր էն մարդիկ, որոնք հայոց մեջ աշխատում են գրականության, գիտության և մամուլի ասպարեզում, լինեն նրանք տաղանդավոր գրողներ, թե պարզ գրչի մշակներ, մեծ գիտնականներ, թե գիտությունը ժողովրդականացնող մահկանացուներ, նշանավոր հրապարակախոսներ, թե թերթերի համեստ աշխատակիցներ։

Այդ, հարց եմ տալիս, նրանք կարո՛ղ են ասել, թե ընդունվածների ցանկամ կան մարդիկ, որոնք՝ կանոնադրության տեսակետից չպիտի լինեին։ Իսկ թե բանը կբերեն անհատական գնահատության, համեցեք, էնպես կրճատեմ ձեր գրողների թիվն էլ, հրապարակախոսներինն էլ, որ երկու ձեոքիս մատներն էլ շատ գան հաշվելու համար։ Բայց կա հասարակական տեսակետ, կա կանոնադրություն, որ ավելի լայն է բաց անում Ընկերության դոները, նշանավորների հետ ներս է հրավիրում և մեր մտավոր կյանքի համեստ աշխատավորներին, միսաին հավաքվելու, միասին հոգալու գրականության ու գրողի հոգսը, ասացեք, Աստծու սիրու համար, ի՞նչ կա էստեղ սարսափելի ու դատապարտելի։

Ընկերության նպատակը պարզած է կանոնադրության հետևյալ կետերում.

1. Իր անդամների նյութական դրության բարվոքումը։

2. Նրանց մտավոր, բարոյական և գեղարվեստական զարգացման նպաստելը։

3. Նյութական փոխադարձ օգնություն։

էս երեք կետով եթե օգտվելու են մեծերը, ի՞նչ կլինի որ փոքրերն էլ օգտվեն, չէ՞ որ փոքրից են մեծանում, աննշանից են նշանավոր դառնում։ :

Վերջապես մեր մեջ կան սկսնակների իսկ մենք, որ սկսնակ ենք եղել մի օր, գիտենք թե ինչ կնշանակի սկսնակ լինել մեր աշխարհքում։ Նրանց տաղանդի ու ապագայի վրա շատ հեշտ կարող են վեճ հարուցանել, ոչ գրական մարդիկ համարել ու թողնել դուրսը։ Բայց եթե երևակայենք, որ նրանց տասնից կամ քսանից մինը կարող է տաղանդավոր ու շնորհքով մարդ դուրս