Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Каспий»-ից առնելով ամենայն լրջությամբ հրապարակ Է հալում «Մշակը», թե՝ Հայոց Գրական Ընկերությունը պետք Է կործանվի…

Ո՛չ, չպետք Է կործանվի Հայոց Գրական Ընկերությունը։ Քանի որ մի երկրում, մի հասարակության մեջ Էդ տեսակ մարդիկ կան, Էդ տեսակ մամուլ ու Էդ տեսակ վերաբերմունք կա դեպի գրողն ու գրականությունը— նա, ընդհակառակը, պետք Է հաստատուն կանգնի, մեծանա, ուժեղանա, հարազատ ու տաք օջախ դառնա հայոց հալածական գրականության համար, ամուր նեցուկ ու պաշտպան դառնա հայոց խանգարված գրողի համար բարձր պատվար ամեն չարության ու հալածանքի հանդեպ։

Եվ նրա հարկի տակ պետք Է հավաքվեն բոլոր նրանք, որոնք երազում ու ձգտում են տանելու հայ ժողովրդին դեպի գեղեցիկը, ազնիվն ու կատարյալը։

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՇԻՐԻՄԸ

«Ամեն մարթ չի՛ կանա կարթա
Իմ գիրըն՝ ուրիշ գըրեն։
Բունիաթըս ավազ չիմանաս՝
Քարափ Է, քարուկըրեն Է…»։

Սայաթ-Նովա


Մեր սիրելի նկարիչ Գ. Բաշինջաղյանը անցյալները «Մշակում» մի նամակ Էր տպել ու հիշեցրել Էր մեր անմահ երգիչ Սայաթ-Նովայի շիրմի խնդիրը։

Եթե չեմ սխալվում՝ մի անգամ Էլ, մի քանի տարի առաջ, մեր ազգայիններից մինը հրապարակ հանեց դարձյալ Սայաթ-Նովայի շիրմի խնդիրը, բայց Էնպես անպատասխան Էլ անցավ ու մոռացվեց թե հարուցած խնդիրը, թե ինքը՝ հոդվածագիրը։

Հիրավի, ծանր Է, երբ միտք ես անում, Էսքան հոյակապ մի տաղանդ, Էսքան խորունկ մի հոգի, Էսքան ազնիվ ու կենդանի մի սիրտ ու Էսքան մոռացված էի գերեզմա՜ն…