Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


հանրապես ապրսւմ են ավելի նեղ ու վտրրիկ կյանքերով՛ Կա ազգային կյանք, պետական կյանք, դասակարգային կյանր, կուսակցական կյանք, ավելի — նեղ թայֆայական կյանք - թշնամու րանակների պես կանգնած իրար դեմ մինչե էն պստլիկ ես-ը… էսպես էլ գնալով, գնալով էնքան է նեղանում ու նեղսրտանում, մինչև կտրում է մարդ արարածի ազատ շունչը ու բանն էնտեղ է հասնում, որ նույնիսկ իրար հարազատ մարդիկ զարմանում են, որ կարող են իրար կողքի կանգնել ու միասին ուրախանալ։

Ո՜վ ողորմելի ուրախության, ի՜նչքան ցավալի բաներ ես ասում դու…

Բայց մի>ե ճշմարիտ է, էդքանն էլ չկա մեր մեջը։ Մի՞թե անկարելի է լինել աոանձին կարծիքի ու համոզմունքի և հարգեւ իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։ Մի՞թե դեո ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք։ Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ա՛տելի, մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։

Մի՞թե դժվար է։

ՀԱՅԿԱԿԱՆՍ ՀԱՐՑՆ ՈԻ ԻՐ ԼՈԻԾՈԻՄԸ

Երևակայեցեք թե քսան տարի է, ինչ որ դուք ծանոթ եք մի նշանավոր մարդու, դրա համար էլ ձեզ համարում են քսան տարեկան, մինչդեռ 50 կամ 60 տարեկան եք դուք։

Սրա նման մի բան է, որ սովորաբար ասում են Ց5 տարի է, ինչ գոյություն ունի հայկական հարցը, որովհետև 35 տարի է, որ դրված է եվրոպական դիվանագիտության առջև և էդ էլ հաշվում են Թեոլինի դաշնադրության օրից1։

Մի հիմնական սխալ» որ մարդկանց մտածողությունը սահ–

161

11 Երկ. ժողովածու հատոր IV