Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Իրենց շահերի և հատկապես Ռասաստանի № հզորացման առաջն տոներս հպմար։

Ոտաաստանը հյուսիսից դեսյի հարավ իջնելով, Անգլիան Հնդկաստանից դեպի հյուսիս բարձրանալով, աշխարհքի էս երկու հզորների շահերն ու ազդեցությունները վաղուց են իրար դեմադեմ եկել Միջին ու Փոքր Ասիայում։ Եվ Անգլիան ամեն կերտ, աշխատել է միշտ Ռուսաստանի դեմ ստեղծել մի պատվար, պաշտպանել է մերթ Պարսկաստանին, մերթ Տաճկաստանին և առհասարակ Ոասասատա^Ա թշնամի ամեն մի ուժ, սրա ծավալման ու հզորացման առաջն առնելու համար։

Մյուս կողմից՝ գերման ու սլավոն ցեղերի հին ներհակությունը հաստատվել է նոր իրական հանգամանքներով։ Գերմանիան է ազդեցություններ ու իրավունքներ ձեռք բերել Տաճկաս– տանում և հայտնվել ռուսի ճանապարհին։ Ավստրիան է տեսնում օրը ցերեկով, որ Ռուսաստանը իր ամեն մի զարկով ոչ թե շարունակ մեծանում է Տաճկաստանի հաշվին, այլև իրար ետևից ազատագրում բոլոր սլավոն ցեղերին, իսկ ինքը Ավստրիան ունի 25 միլիոն սլավոն հպատակ։ Սրանց հետ միասին եթե առնենք և այլ ուրիշ հանգամանքներ, քաղաքական թե տնտեսական, պարզ կլինի մեզ համար թե ինչու Ավստրիան ու Գերմանիան էլ հաճախ պաշտպանել են Տաճկաստանին ռուսի դեմ, որ հունա-սլավոնա– կանության մեծ ներկայացուցիչն ու վերածնողն է հանդիսանում։

Դեռ 16 դարից, Ղրիմի թաթար խաների դեմ մղած կոիվ– Օերի օրից, իր հետ ունենալով սլավոն ցեղերը, վեր է կացել Ռուսաստանը Տաճկաստանի դեմ։ Եվ քանի-քանի անգամ մահացու հարվածներ է տվել նրան։ Բայց կանոնավոր կերպով ա– մեն մի հաղթանակից հետո նրա դեմ են դուրս եկել եվրոպական մեծ պետությունները ու կանգնեցրել են պատերազմի դաշտում,– Ոչ, Տաճկւսստանը պետք է ապրի և դու չպետք է զորանաս նրա հաշվին։ Թեև իրենք էս միջնորդությունների համար միշտ զորացել են Տաճկաստանի հաշվին, և ռուսին տարել են մի որևէ կոնգրես կամ կոնֆերանս։— Անատոմիա կամ ավտոնոմիա,– պահանջ է դրել Ռուսաստանը վեք5աժրղովներում։ — Ո՛չ, Տաճկաստանի ամբողջությունը պիտի մնա անձեոն–

166