Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ւ!ը§1է1էլի, ե ամեն մի բարենորոգում իր երկրի մեջ նորին մեծություն սուլթանի փադիշահության ներքին գործն Է, և նա արդեն ազնիվ արքայական խոսք Է տալիս, k ահա հրատարակում Է Էս ինչ կամ Էն ինչ թուղթը, վճոել են ամեն անգամ եվրոպական մեծ պետություններն ու փակել իրենց վեհաժողովները։

Ահա թե որտեղ Է, ինչպես Տաճկաստանի հետ կապված ուրիշ հարցերի, Էնպես Էլ հայկական հարցի դժբախտության պատ– ճւսոը, և ահա թե ինչու և ինչպես Է ապրել Թյարքիան։

Հայկական հարցը վայրենի կոտորածների և կեղեքումների հարց Է, հալածանքների ու գաղթականությունների հարց Է. նա գերազանցորեն ֆիզիկական գոյության խնդիր Է։ Եվ նրա հաջողությունը միշտ կապված Է եղել Ռուսաստանի հսկողության հետ։ Ով վեր Է կացել Ռուսաստանի հաջողության դեմք վեր Է կացել հայկական հարցի հաջողության դեմ, U ով Ռուսաստանի դեմ պաշտպանել Է Տաճկաստանին, նա մեղսակից Է տաճկական գազանություններին ու հայկական սարսափներին։

Նա պատասխանատու Է հայ ժողովրդի ծով արյան տ մարդկության պատմության առաջ։

Եվ տեղ չկա խուսափելու։

«Հորիզոնի» նախանցյալ № 9-ում մեր խոսքը նրանով վերջացավ, թե Եվրոպական պետություններից որը եղել Է Ռուսաստանի ծավալման դեմ—նա դեմ Է եղել և հայկական հարցի՛ն, Էսպես Է հայկական հարցը իր ներկա բնավորությամբ, որպես գերազանցորեն ֆիզիկական գոյության խնդիր, կապված Ռուսաստանի առաջխաղացության հետ։

Հաստատ կարելի Է ասել–բոլոր հայերը գիտեն ու համոզված են, որ Գերմանիան m Ավստրիան ավելի քան անտարբեր են եղած դեպի հայկական հարցը։

Բայց մեր մեջ հավատ կա արմատացած, թե Անգլիան ու Ֆրանսիան եղել են հայկական հարցի բարեկամները։

Ինձ թվամ Է մեզ Էս քաղցր ս%յորության մեջ գցել են Գլադ– ստռնի, Դիլլոնի, Բերարի, %եսա€սեի նման լավ մարդկանց ճառերը ի պաշտպանություն հայ ժողովրդի, ընդդեմ Թուրքիայի վատթար կառավարության Իսկ իրաց պետությունները, որ