Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Մինչդեռ մեր աշխար հքտմ հետզհետե մեծանում էր մեգ m ոոաին իրարից բաժանող տարածությունը, պաղում էին հին 1ավ հարաբերությունները, ստեղծվում էին նոր հարաբերության՜ ներ անպայման վնասաբեր երկու կողմի համար էլ, թե մեծի թե փոքրի, թե ոոաի թե հայի։

Եվ ահա վրա հասան 1894— £6 թթ. կոտորածները, երր Կււ վկտսում հայ-ռռաական հարաբերությունների պաղությունը հասել էին գալիցինյան ռեժիմին Ա Վելիչկոյի հրապարակախոսությանը, իսկ Անգլիայամ մեր բարեկամությունն և հոգատարությանը հասել էր իր գագաթնակետին Գլառստոնի ճառերում…

Եվ ի՞նչ…

Վերջ ի վերջո դուրս եկավ, որ Գալիցինը գոնե տաճկական սրից ազատված 40 հազար հայ գաղթական ընդունեց Կովկաս, իսկ հայկական հարցի ու հույսերի տերը— Անգլիան հայ ժողո– վըրդի սարսափին ու աղերսախառն դիմումին տվեց հայտնի պատասխանը— «Մեր նավերը չեն կարող լողալ հայոց լեււների գագաթների ն»3։

Մինչդեռ աշխարհքին հայտնի է, որ սուլթան Աբդուլ Համի– դը նստում էր ոչ թե հայոց լեռների գագաթներին, այլ Ռոսֆպփ ջրերի ափերին, ուր միշտ կանգնում են անգլիական նավերը։

էսպես է եղել Անգլիան մինչև վերջին տարիներս։

Իսկ Ֆրանսիա՞ն։

Տասնվեցերորդ դարից սկսած սուլթանի հետ կապած պայմանագրերով ձեռք բերելով Թյուրքիայում բացառիկ դեր ա դիրք, Ֆրանսիան դարձավ Արևելքում պաշտպանը եվրոպական քրիստոնյաների, որոնք նույնիսկ ֆրանկ կոչվեցան անխտիր, եղան Թյուրքիայում արտոնյալ ա ազատ բնակիչներ, լցվեցին ծովեզըր– յա քաղաքները և միշտ, մինչև Պոլսի վերջին ջարդը, իրենց լուսամատներից տեսան հայերի կոտորածը։ Եվ հայերը երբեք չը– նկատվեցին քրիստոնյա ու չտեսան Արևելքում քրիստոնեա* թյան մեծ հովանավորի հովանին, որովհետև տաճկահպատակ էին ու ռայա։

Եվ հենց Փայփզամն էր (1856 թվին), Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի նախագահությամբ եղած վեհաժռղո–

ւտ