Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Դար 8 յալ հայկական հարցը Ռուսաստանի ս|1է4/սւսյսւք*ւււ~

թյանն ապավինած և Ռուսաստանի հետ։

Դարձյալ ռուսական մամուլն Է արծարծում հայկական հաբ– ցը, ե դարձյալ ռուսական զորքն Է կանգնած Էն դժոխք երկրի սահմանի վրա, ուր դարձյալ կոտորածի սարսափի տակ ալեկոծվում Է հայ ժողովուրդը։

Էս 35 տարվա ընթացքում ծանր տպավորությունների տակ ծնվել ու մեծացել Է մի սերունդ, որ շատ հասկանալի հոգեբանական ու իրական պատճառներով թերահավատ Է տակավին* բայց Էն մարդիկ, որոնք լավ գիտեն, թե կարճատև ու անցողական են ամեն վատ մարդիկ ու վատություններ, Էն մարդիկ, որ անսասան հավատում են լավ գաղափարների աստիճանականէ բայց հաստատուն զարգացումին ու հաղթանակներին, ինչպես անհատների մարդասիրությանը, Էնպես Էլ ազգերի առաջադիմությանն ու ազնվացումին, Էն մարդիկ, որ պարզ աչքով տեսնամ են պատմական ու իրական Էն հիմունքները, որ ապահովում են ազգերի լավ հարաբերությունները,— պետք Է հավատան լավ օրերին ու լավ հարաբերություններին և պետք Է ակնկալեն հայի համար մի մարդավայել ազգային վիճակ ու մի ցանկալի ապագա, որի մեջ Ռուսաստանն ունեցել Է ու կունենա վճռական ազդեցություն։

երկոի ՄԵԾ թիֆլիսեցիներ

Թիֆլիսը։ Բայց հին Թիֆլիսը։

Էն մի առանձին, յուրատեսակ աշխարհք Էր, որի մեջ եկել միացել Էին կովկասյան ժողովուրդներն ամենքն իրենց առանձնահատուկ կյանքով ու երանգով և հորինել Էին ազգերի մի վերին աստիճանի գրավիչ ու հետաքրքրական խառնուրդ ու կյանք։ Եվ որովհետև Էդ կյանքին տոն տվողը վրացական անհոգ ու զվարթ ոգին Էր, Էդ պատճառով Էլ հին Թիֆլիսը իրարու խորթ տարրերի Էտնոգրաֆիական մի ժողովածու չէր հանդիսանում, այլ մի ուրախ հարսանքատան, ուր հրավիրված էին Կովկասի բոլոր ազգերն ու ցեղերը— քեֆ քաշելու։

17Ց