Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հոռետեսությամբ մռայլի միջից չէին նկատել էդ թարմ ու մատաղ շարժումը և ասում էին, թե մեռնում է հայոց գրականությունը, թող գան տեսնելու ձեր ոգևորությունը, թող գան լսելու ձեր կյանքով ու շնորհքով լիքը աղմուկը ու համոզվեն, որ հայոց գրականությունը ոչ թե չի մեռնում, այլ աոաջ է խաղում ավելի մեծ ուժով ու աշխուժով։

Մեր սիրելի, մեր ջահել ընկերներ։ Ձեզ հետ էսօր էն մասին էին խոսում, թե գրականությունը կյանքի հայելին է։ Ես շատ էլ համաձայն չեմ, թե գրականությունը կյանքի հայելին է միայն; Եվ արդեն ինքը, դասախոս պ. Իփեկյանը, իր գողտրիկ սառի մեջ ասավ, թե նա միաժամանակ և ազդակ է կյանքի մեջ։

Այո՛, գրականությունը հայելի չէ լոկ. և եթե հայելի էլ ասենք, ապա շատ տարօրինակ ու կախարդական մի հայելի է նա։ Նա ոչ միայն արտացոլում է ժամանակը և իր դեպքերն ու դեմքերը, այլև տալիս է իր լույսն ու ջերմությունը կյանքին, և ձգտում է կյանքում ստեղծել էն վեհ ու վսեմ, էն մաքուր ու անազարտ պատկերը, որ տվել է նրան աստված, կազմված ու հյուսված բնության ամենամաքուր տարրերից։

Եթե գրականությունը կյանքի հայելին է ասենք, ապա գրականության ամեն տեսակի ստեղծագործությունների աղբյուրը ամենից առաջ մարդու սիրտ՛ն է։

Եվ երբ էսպես է, աշխատեցեք ձեր սրտերը պահել մաքուր ու լիքր ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով և աշխարհքին ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով։ Եվ արդեն իրեն ստեղծագործական շնորհքի, բանաստեղծության բնություն է իր ծնունդից։ Դիցաբանությունն ասում է, թե Ապոլլոնը, որ բանաստեղծությունն է ներկայացնում և արևն է միաժամանակ, իր կյանքում երբեք մութն ու մռայլ չի տեսած։ Որովհետև արևն է ինքը և իր հայացքն արևի, և ամեն մռայլ չքանում է նրա հայացքից։

Արևի նման նայեցեք աշխարհքին։

Խոսքս վերջացնելով, սրտագին կցանկանայի, էդ ոգևորությունը, որ ունեք էսօր ձեր պատանի հասակում, միշտ ձեզ հետ լիներ ձեր կյանքում, որ դուք չնկատեիք էն նեղություններն ու