Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նում:Եվ տիրացու U. Հ. կամ պարոն Ս. Հ., ես ոչ ռուսակտն Аленушка-ն եմ փոխել Մանուշի, ոչ Иванушка-ն եմ փոխել Մանուկի, ոչ Ուլիկը Գառնիկի, Էդ ամենը զուտ հայկական են, նաև ժողովրդական հեքիաթից, Վասպուրականի վարիանտից, որգրի է առել հանգ<ուցյալ> Սրվանձտյանը և տպված Է նրա «Մանանայում», հեքիաթի անունն Էլ հենց Գառնիկ ախպեր, ինչպես կոչվում Է նաև հայկական ուրիշ շրջաններում, օրինակ Արարատյան երկրում։

Էսպես կխոսեի ու կպատասխանեի: Բայց որովհետև նրա ոճից ու շնչից, տգիտության հետ կաթում է և հոգու վատությունը, չարությունը, ստիպված եմ էսպես ասելու։

— Տիրացու I)Ս. Հ. կամ պարոն Ս. Հ. գնացեք կարդացեք «Մշակի» 1910 թվականի 169 և 170 համարներում Դրամբյանին տված պատասխանս, դա կլինի պատասխան և ձեզ, այլև իմացած եղեք m միշտ մի տներդ պահեցեք, որ եթե աստված ձեզ բերան է տվել՝ նրա համար հո չի տվել, որ էդպես անմիտ ու անքաղաքավարի կերպով լեն-լեն բաց անեք, ձեր խելքիցը դուրս բաներից խոսեք ու գրողներին քննադատեք, այլ նրա համար, որ հաց ուտեք։

ԽՈՈՍՔ ՐԱՖՖՈԻ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՎՐԱ

Ճապոնացիների մեջ մի գեղեցիկ սովորություն կա, որ դիմում են իրենց մեռած գործիչների հոգիներին, ինչպես կենդանի մարդկանց։ Հետևելով էս գեղեցիկ սովորությանը, էսօր Հայոց Գրողների ընկերության անունից ես դիմում եմ Րաֆֆու հոգուն։

Անմահ հոգի, որ հայի բազմադարյան տառապանքով ու նրա լավ ապագայի կարոտով լցված՝ քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր ու նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներիս համարձակություն ներշնչեցիր ու զրկեցիր հզորների դեմ նահատակության արյունով լվանալա և սրբելու ստրկության ար–