Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հոբելյանական հանձնաժողովի նախաձեռնությամբ հաստատվեցին ու կյանք առան։

Մեր ազգային կուլտուրական հառաջադիմության համար երկուսի կարևությունն ու մեծությունն Էլ Էսօր դժար թե կարողանանք չափել ու որոշել։

Երևակայեցեք՛ թե հայ ՛ազգը ճշմարիտ որ բռնկի Էդ լուսավոր գործերի սիրով և Կովկսաից մինչև ՛Եգիպտոս ու ՜Ամերիկա, Եվրոպայից մինչև Պարսկաստան ու Հնդկաստան ամեն մի գիտակից հայ վեր կենտ Էդ օրը իր զգացմունքն ու լուման մեջ բերեիք դնելու իր ազգի վերածնության մեծ գործի վրա։

Անխորտակելի ու անսասան կապահովվի մեր ազգային ինքնուրույնությունը աշխարհքում ու ազգերի շարքում։

Ունենալ հարուստ, ապահով դպրոցներ և ուժեղ գրականություն կնշանակի ամուր ու պատվավոր կանգնել լուսավոր ազգերի շարքում։ Եվ գոնե ես խորապես հավատում եմ հայի Էդ կուլտուրական ուժին, մենք կարող ենք Էդպես լինել և պետք Է լինենք։ Դրա հետ միասին էս տոնն Էլ Էնքան մեծ առիթ Է ու ներկա հանգամանքներն Էլ Էնքան նպաստավոր, որ հաջողությանը կասկածելու ո՛չ մի պատճառ չկա։

ՉԷ որ մենք գանգատվել ենք, թե մեզ հնարավորություն չեն տալիս, առա ՛և պատշաճ օրը և ամեն իրավունք ու ազատություն։

Վեհափառ կաթողիկոսի հսկողության ու հովանավորության տակ են հայոց դպրոցները, դպրոցական ֆոնդի իրավունքն Էլ տված նրան և գտնվում Է նրա հսկողության տակ, իսկ գրականությունը, որ որի հովանավորության տակ չի և չի Էլ կարող լինել ունի իր ազատ ու անկախ ընկերությունը օրինավոր կանոնադրությունով և առանձին ֆոնդը։ Գումար հատկացնողները առաջուց պետք է որոշեն ու նշանակեն, թե ինչքան են հատկացնում որին դպրոցին և գրականությանը երկուսը միասին մեր ազգային վերածնությանը։

Իսրայելի մարգարեն երբեմն մարգարեանում Է իր ժողովրդի ցրված ու ցամաքած ոսկորների վրա, կենդանության շունչ Էր կանչում նրանց վրա, և չոր ոսկորները մարմին ու շունչ Էին առ–