Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նում է նույն հեքիաթը և գոում է. «Сказка о рыбаке и рыбке». Գրում է ու ստորագրում Ալեքսանդր Պուշկին։ Եվ որովհետև երբ ասում են հեքիաթ, առակ, լեգենդ, ամեն մի գրականությունից տարրական հասկացողություն ունեցող մարդ, մինչև իսկ ռամիկը, գիտեն, որ էդ կնշանակի ընդհանուր, ժողովրդական ստեղծագործություն, որ ամեն մարդ էլ կարող է նյութ առնել ու գրել, պատմելով, փոփոխելով, ավելացնելով ու պակասեցնելով, հեռանալով կամ մոտիկ մնալով։ Եվ ահա Պուշկինն էլ էսպես է պատմում, շատ <մոտ> ու հավատարիմ մնալով բնագրին, և նրա գրածը արդեն ժողովրդականը չի և չի կարող ու չի էլ գրում վրեն ժողովըրդական։ Եվ ռուսաց գրականության պատմությունը Պուշկինի գրածի ու ժողովրդականի էսքան մոտիկությունը շեշտելով հանդերձ ոչ թե հայհոյում է նրան, այլ ընդհակառակը, բարձր գնահատելով պոետի նուրբ հոտառությունն ու զգուշավորությունն, ասում է.

«Текст народной сказки, взятый на этот раз Пушкиным, заключал много достоинств и по стройности состава, и по ярской характеристике обеих главных действующих лиц (старика и старухи). Пушкин, почувствовав эти достоинства своего источника, придержался близко к нему» (Соч. Пушкина с обясн. их и свод, отзыв, критики Поливанова)1*

Մեր «լուրջ կրիտիկոսները» պ. Տեր-Ղևոնդյանի դասագրքում1^ թարգմանած ռուսական հեքիաթը հայկականի տեղ են դնում, իսկ հայկականը անվանում են ռուսերենից թարգմանություն և կամ «Դասընկերում»20 տպած գերմանականի խառնուրդ «Զանգլո Պանգլոն» անխառն հայ ժողովրդական հեքիաթի օրինակ են առաջարկում։ Եվ բացարձակ բոբիկ ու անտեղյակ են առարկայից, որի վրա խոսում են, դեռ հանդգնում են սովորեցնել, թե ինչպես պետք էր ժողովրդական նյութեր մշակել ու գրել։

Իսկ ես, մարդու թարսություն է էլի՛, փոխանակ նրանց խորհըրդին հետևելու և գործը խաղաղ վերջացնելու, ուզում եմ ցույց տամ, որ ավելի մեծ հանցավոր ու բանագող եմ, քան թե նրանք գիտեն ու կարծում են։ Ես իմ լեգենդներն էլ եմ ժողովրդից առել, բոլոր հեքիաթներն ու զրույցներն Էլ եմ ժողովրդից ու ժողովրդա–

198