Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րիմ բազմություն, էնպես էլ ամեն մի գործիչ պետք է զգա ու գիտենա, որ դատարկ չի իր թիկունքը։ Ահա վեր է կացել հայ ճարտարապետ պ. Թորամանյանը, ցույց է տալիս Եվրոպային ու ամբողջ աշխարհին, թե գոյություն է ունեցել հայկական ինքնուրույն ճարտարապետություն Ա հայկական ինքնուրույն ճարտարապետությունը ազդել է թե՛ հարևան և թե՛ հեոավոր ազգերի ճարտարապետությունների վրա, ստիպում է ազգերի արվեստների պատմության մեջ նոր գլուխ բաց անել «հայոց ճարտարապետությունը» վերնագրով։

էդ նորություն է Եվրոպայի համար, ասում են եվրոպացիք, բայց էդ նորություն է և մեզ համար, հայերիս համար, պետք է խոստովանենք մենք։

Ահա էդ շատ նշանավոր նորությունն է, որ շաբաթ երեկոյան Հայ Գրոգների Ընկերության նախաձեռնությամբ կազմած հրապարակական երեկույթում Թիֆլիսի հասարակության աասջ պետք է պարզի ու լուսաբանի պ. Թորամանյանը, բազմաթիվ վկայություններով ու նկարներով։

Թող գան հայերը, տեսնեն ու համոզվին, որ իրենք միշտ էն ժողովուրդը չեն եղել, ինչ որ հանդիսանում են էսօր, տեսնեն, թե ի՛նչ են ստեղծել ու ի՛նչ են եղել , անցյալում,–, որ հոգեպես բարձրանան ու լցվի ն հավատով դեպի իրենց ազգային ապագան։

ԼՍԵՆՔ ՈԻ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

Արդյոք մի որևէ ձևով վճռվե՞ց, հայկական հարցը։ Արդյոք վերացա՞վ տաճկահայոց ամբողջ կյանքի ու մեր հոգու վրից էդ կարմիր մղձավանջը, և կարո՞ղ ենք այսուհետև հանգիստ սրտով նը– վիրվել կուլտուրական աշխատանքի ու ավելի լայն խնդիրների։

Ո՞վ գիտի։ Չնայելով հայոց կաթողիկոսի ու նրա ներկայացուցիչ Նուբար փաշայի շնորհավորական հեռադիրներին՝ հայ ժողովուրդն ամեն տեղ էս հարցի դեմը խորին լռություն է պահպանում, ծանր ու իմաստուն մի լռություն, իսկ երիտասարդ թուրքերը Ռուսաստանի սահմանի վրա զորահանդեսներ են սարքում։