Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արտահայտվում է անլուր ոճիրներով ու բարբարոսական ավերածություններով։

Սրանից հետո որքան էլ ահռելի լինի Գերմանիան իր քառասուն տարվա պատրաստություններով՝ իր զինակիցներով հանդերձ խորտակվելու է Եռյակ համաձայնության առջև, որովհետև սրանք վեր են կացել ժողովուրդների թե նյութական, թե բարոյական գերագույն շահերի անունով և որովհետև սրանց հետ է աշխարհի ամենամեծ ուժը— ժողովուրդների սերն ու ոգևորությունը;։

Սրանով կհաղթեն։

Պատմությունն ասում է՝ քրիստոնեության արշալույսին, հեթանոս Կոստանդին մեծ կայսրը մի պատերազմի ժամանակ տեսավ՝ երկնքում փայլատակեց քրիստոնեության խաչը՝ վրեն գրած՝ «Սրանով կհաղթես»։ Հավատաց, ընդունեց, նրանով ոգևորված առաջ վարեց իր գունդերն ու հաղթանակը տարավ։ Եվ նրանից հետո երկար դարեր էդ նշանով էին ոգևորվում ու կռվում ազգերը— քրիստոնյաները Քրիստոսի խաչի ետևից, ինչպես նրանցից հետո մահմեդականներն էլ Մահմեդի աջի ետևից։

Միջին դարերի հետ անցկացավ և կրոնամոլության շրջանը։ Եկավ նոր ժամանակ, աբսոլյուտիզմի, միահեծան իշխանության արշալույսը, սրա թարգմանն էլ հանդիսացավ մի ուրիշ թագավոր՝ Լյուդովիկոս մեծը2. «Պետությունը- ես եմ»։ Ազգերին տրվեց նոր նշանաբան, թե ամեն բան աստծուց սահմանած թագավորն է, և նրանից հետո էլ երկար ժամանակ էդ անունով էին ոգևորվում ու կռվում ազգերը։

Այժմ մենք մտնում ենք մի նոր դարաշրջան, նոր արշալույս ենք ողջունում, հետզհետե իրար հետևից լսվում ու ավելի՛ բարձի են հնչում ժողովուրդների ձայները…

Այժմ առանց սրան անկարելի Է ի մի բերել ժողովուրդներն ու ոգևորել, մի առողջ ամբողջություն, մի անխորտակելի Ուժ կազմակերպել և թե արտաքին հաղթանակն ապահովել, թէ ներքին խաղաղությունը։ Ներկա մեծ պատերազմում Էս նոր խաչն են իրենց նշանաբան առել Ռուսաստանը, Անգլիան ու Ֆըրանսիան։ Սրանով Էլ ուժեղ կլինեն ու կհաղթեն անկասկած։ Եվ սա Է Էն ճանապարհը, որ տանում Է դեպի հետևյալ սրբազան արշալույսը, դեպի ազգերի ու ժողովուրդների խաղաղ եղբայրությունը։

15 Երկ. ժողովածու հատոր IV