Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1915



ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՀՈՎԻՏՆԵՐԸ


Թեև դեռ շարունակվում է պատերազմը, բայց Ալաշկերտի հայ ժողովուրդը, որ հեռացել էր ռուսաց զորքի նահանջի ժամանակ, նորից ռուսաց զորքի հետ վերադառնում Է իր տեղը— Եփրատի հովիտը։


Էսպես Է եղել ռուս-տաճկական և ռուս-պարսկական բոլոր պատերազմների ժամանակ։ Հայ ժողովուրդը միշտ ետ ու առաջ Է խաղացել ռուս զորքի հետ միասին, ինչպես և պարսիկ, քուրդ ու թուրք ժողովուրդը պարսիկ ու թուրք զորքի հետ միասին։ Քանի ռուս զորքը հաջողություն Է ունեցել ու առաջ Է անցել, Էնքան Էլ ետ Է գնացել պարսիկ, քուրդ ու թուրք տարրը Հայաստանի հողի վրա և տեղի Է տվել հայ ժողովրդին։ Սա մի հանգամանք Է, որ պետք Է լավ իմանանք միանգամ ընդմիշտ։


Էսպեսով է կարողացել և էսօր էլ էսպեսով Է կարողանում մեր ջախջախված, ցաք ու ցրիվ եղած ժողովուրդը հանգիստ նըստելու տեղ գտնի իր հայրենիքում։ էսպեսով էր, որ Արարատյան դաշտում, Արաքսի հովտում, որ ռուսներից առաջ գրեթե ամբողջովին պարսկաբնակ էր, առաջ եկավ, ստեղծվեց և էսօր նստած է մի հոծ հայ զանգված։

Նույնը պետք է լինի և Եփրատի կամ Ալաշկերտի հովիտում։ էդ երկու հովիտները, Արաքսի ու Եփրատի հովիտները, մեր սըրբազան հովիտներն են։

Մեկը մեր Մայր Գետն է, մյուսը մեր Սրբազան Գետը։ Մեկի