Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Թե գան ա քո տեղն ասեն, նա զնճիլն իմ, կտրեմ ու գամ»։

Սայաթ-Նովայի 59 երեսում ասված է.

Իմ հուքմի հեքիմըն դուն իս, ես էլ ուրի Շահ չ՛իմ ասի։

Շահը գրված Է թագավորի իմաստով, Էնպես Էլ հասկանում են։ Պետք Է լինի փոքրատառով շահ, որ կնշանակի օգուտ, օգնություն, դեղ, ճար10։

64 երեսում ասում Է.

Չ՛իմանա քալագըն, չիմանա ղալըն։

Քալագն ու ղալըն նշանակված են իբրև մութը բառեր, մինչդեռ քալագըն Թիֆլիսի քաղաքն Է նշանակում, ղալընբերդը։

74 երեսում խաբ, բացատրած Է փուշ։ քսար, որ շատ հաճախ գործ Է ածվում Սայաթ-Նովայի երգերի մեջ, Էն բողոճն Է, որ ատում ու փչացնում Է վարդը։

81 երեսում ասում Է.

«Էրած, խորված ման իմ գալի, մե տիղ չը կա մ ա ր ունենամ».

Եվ մար նշանակած Է իբրև մութն ու անհայտ բառ. մինչդեռ հասարակ գրչի սխալ Է, և պետք Է լինի

…մե տիղ չըկա մարդ ունենամ»11…

108 երեսում ասում Է.

«Թե վար քաղաք տիղ հանդիբիս՝ կու քանդիս,^վա ր չիս անի»։

Պետք Է լինի վառ12 չիս անի, այսինքն չես շենացնիլ, չես պայծառացնիլ։ Իր սիրուհու անգթությունն Է ակնարկում։