իր անկեղծ հիացումը և զարմացավ ու ցավով հարցնում, թե ի՞նչպես են իրենք մինչև էսօր անծանոթ մնացել մի էս տեսակ հարուստ գրականության ու արվեստի։
Ու մի օր էլ, խնջույքի մեջ, դիմելով նրան, ես էսպես
բացատրեցի նրա համար զարմանալի երևույթը, թե ինչպես է եղել, որ իրենք անծանոթ են մնացել մեր բանաստեղծությանը։ Ասի՝ մինչև էսօր Ռուսաստանից մեզ մոտ ոստիկաններ են ուղարկել, թե գնացեք գողեր բռնեցեք ու սրիկաներ։ Նրանք էլ եկել են՝ ավազակներ, գողեր ու սրիկաներ են գտել։ Դատախազներ են ուղարկել թե մարդասպաններ ու ոճրագործներ երևան հանեցեք ու դատապարտեցեք։ Նրանք էլ եկել են, մարդասպաններ ու ոճրագործներ են գտել։ Ժանդարմներ են ուղարկել, թե արթուն հսկեցեր, հեղափոխականներ գտեք։ Նրանք էլ եկել են՝ հեղափոխականներ են գտել; Եվ այլն, և այլն։ Ու լուրը գնացել է Ռուսաստան՝ թե Կովկաասմ ավազակներ կան, գողեր ու սրիկաներ կան, մարդասպաններ, խաբեբաներ ու ոճրագործներ կան, հեղափոխականներ կան…
Բայց բանաստեղծներ չեն ուղարկել, թե գնացեք Կովկասում կամ հայերի մեջ բանաստեղծություն որոնեցեք։ Ահա, առաջին անգամ ռուս բանաստեղծը գալիս մեզ մոտ հատկապես մեր բանսատեղծության համար։ Առաջին անգամն են ռուս նշանավոր բանաստեղծները մեր բանաստեղծությանը մոտենում և գտնում են փուլի, և այժմ լուրը կերթա Ռուսաստան, թե Կովկասում հայերի մեջ բանաստեղծություն էլ կա բանաստեղծներ էլ կան… Ոտ ազնիվ հյուրը պատմում էր, թե առաջին անգամ, էր նրանց ուշադրությանը խնդրել էին հայոց բանաստեղծության վրա, Արանք ինչ զարմանքով ու անլուրջ էին վերաբերվել էդ աոաջարկին, իսկ երբ ծանոթացանք, ասում էր, գրեթե հենց առաջին ծանոթությունից, հենց առաջին գիշերից միանգամից ամենքս հիացանք ու դարձանք հայասեր։ Եվ առաջ էր բերում էն տեսակ ականավոր բանաստեղծների կարծիքները ինչպես Բայմոնտ, Վ. Իվանով, Բլոկ և այլն։ Բայց ամեն թյուրիմացություն փարատելու համար՝ էստեղ պետք է ասեմ, որ միշտ