Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ բնավ չափազանցություն չէին Էն բոլորը, ինչ որ դարձրին բրյուսովյան շաբաթը Թիֆլիսում՝ տոնական շաբաթ։

Եվ ահա էս ամենի համար պարտականություն եմ զգում եղբայրական համբույր ուղարկելու նրանց, Ռուսաստանի լավագույն զավակներին, որ կյանքում լավագույնն են փնտրում, ընտրում ու սիրում։

Վերջապես եկավ վաղուց սպասված գիրքը—Поэзия Армении-ն, Հայաստանի բանաստեղծությունը։ Եվ ռուսերենից ու ռուսախոս հայերից նրանք, որ միայն Հայաստանի թշվառությունն էին լսել, կոտորածներն ու սարսափները գիտեին, այժմ կտեսնեն և նրա բանաստեղծությունը ու կսիրեն։ Զեն կարող չսիրել, որովհետև ինքը ամբողջ սեր է, իսկ, մեր անզուգական Սայաթ֊Նովայի խոսքով ասենք, «Սերը սեր կու բերե…» և

«Աշուղի լեզուն բլբուլ է, Օրհնանք ունի, նալաթ չըկա…»։


ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Գրականության միջոցով հոգեկան կապ է հաստատվում հայ ու ռուս ժողովրդի միջև, և էն անարյուն, բարոյական նվաճումները, որ անում է ու պիտի անի հայ ժողովուրդը թե՛ Ռուսաստանում, թե Ռուսաստանի սահմաններից դուրս՝ նոր են ու, անկասկած, շատ թանկ։ Եվ լուրջ է գործի սկզբնավորությունը։


— Ռուսաց գրողներից շատերն այժմ զբաղված են հայոց գրականության ուսումնասիրության ու թարգմանության գործով։ Օրեցօր ավելի ու ավելի են ճանաչում ձեր բանաստեղծությունն ու ձեզ, և ահա թե ինչեր են գրում իրենց նամակներում, ասում է ոտս մածանուն բանաստեղծը՝ Վ. Բրյուսովը, որ էդ գործի գլուխն է կանգնած Մոսկվայում, և հայտնում է ռուս նշանավոր գրողների կարծիքները՝ լիքը հրճվանքով ու սիրով։


Եվ իր դասախոսությունը «Հայ բանաստեղծության մասին» ընդհանուր առումով թերևս կարելի լինի ռուս գրողների էդ հրճվալից վերաբերմունքի արտահայտությունը համարել։