Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներն ու վիպասները գրականությամբ չեն պարապում, և պարապելիս էլ պարապում են ի միջի այլոց, պատահաբար։


Եթե ճշմարիտ չի ինչ որ ասում եմ, ապա սա մի ծանր զըրպարտություն Է հայոց գրողների դեմ, իսկ եթե ճշմարիտ Է, մի շատ ցավալի հայտարարություն Է, որի առջև լուրջ կանգ պետք է առնի ամեն մի գրականություն սիրող ու ցանկացող ժողովուրդ և քննի ու հասկանա, թե ինչո՞ւ չեն իրեն տաղանդավոր մարդիկը զբաղվում իրենց բարձր ու գեղեցիկ գործով– գրականությունով։


Ի՞նչն Է սրա հիմնական պատճառը


II


Այժմ գանք ՛հայոց՝ գրականության դժբախտության հիմնական պատճառին։


Երևակայեցեք, թե ամբողջ հայ ազգի մեջ մի 40—50 կամ 100 սափրիչ կա ընդամենը։


Ի՞նչ եք կարծում, նրանց հաջողությունը ապահովված կլինի թե չԷ, նրանց գործը կմեծանա, առաջ կգն, թե չէ. նրանք իրենց արհեստը կզարգացնե՞ն, թե չէ։


Պատասխանը դրական է անկասկած։


Ինչո՛ւ։


Շատ պարզ է՝ ինչու։


Որովհետև անպատճառ պետք է ազգի գլուխը խուզել կամ երեսը սափրել։ Եվ հարյուր սափրիչը նույնիսկ մի քաղաքի չի հերիք, ո՛ւր մնաց ամբողջ ազգին։


Երևակայեցևք, թե 100 կոշկակար լիներ միայն։ Դարձյալ նույնը։ Ազգը հո չի կարող բոբիկ ման գա, թեկուզ կոշիկի գինը մեկին տասը բարձրանա, ինչպես էսօր։


Եթե հացթուխ վերցնենք, նույնը։ Ազգը հո անհաց չի մնալ, թեկուզ մի օր։


Դերձակ առնենք, դարձյալ։ Ազգը հո տկլոր չի կարող ման գա։