Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


զանազան առարկություններով, բայց էդ վեճերը բնավ չեն կարոդ արգելք լինել, որովհետև աբդեն հրամայողական պահանջ է դարձել մեր ազգային կուլտուրան ազգովին պաշտպանելա գործը։

Մենք ունենք Գբողնեբի Ընկերություն, որը բավական լայն կանոնադրություն ունի ե դեռ կարելի է ավելի լայնացնել և որի մեջ մտնում են մեր գեղարվեստագետները, գրողները, գիտնականներն ու հրապարակախոսները, ե, էդ նույն կանոնադրությամբ, Ընկերությունը հոգալու է սրանց նյութական ապահովությանն ու մտավոր զարգացումը։

Հայոց Գրողների Ընկերությունը, որ պատերազմի պատճառով՝ շատ բնական կերպով՝ կանգ աոավ իր գործունեության ճանապարհին, պատերազմի վերջի հետ անշուշտ կվերսկսի իր գործունեությունը շատ ավելի մեծ թափով ու մեծ ծավալով, և հենց նա էլ կարող է լինել հայոց գեղարվեստի, գրականության ու գիտության մարդկանց ապահովության գործի կենտրոնը։ Նրա հետ միասին պետք է ստեղծել մի գրական-գիտական կաճառ, որ մի կողմից կընտրի Ընկերության ընդհանուր ժողովը, մյուս կողմից կմիանան միջոցներ տվող մարմինների և մեր այլ կրթական֊կուլ– տուրական հիմնարկությունների ներկայացուցիչները։

էս կաճառն է, որ պետք է որոշի1 ում օժանդակել, ինչ ձևով, ինչքանով, ինչ ժամանակով ու ինչ նպատակով։

Ինչ ձեով եմ ասում, որովհետև միայն թոշակի ձևը չի, որ պետք է կիրառվի։ Բացի թոշակը արիշ շատ միջոցներ կան։ Օրինակ, կարելի է որոշ ժամանակով կամ միանգամ ընդմիշտ գէել էս կամ էն գրողի կամ գեոյպգվեստտգետի երկերը։ էսպեսսվ և նրա գործերը կդառնան ազգի սեփականության ու էժան կտարածվեն ժողովրդի մեջ և նա ինքը հնարավորության կստանա ազատ շարունակելու իր գործունեությունը։ Կամ կարելի ՛է էս կամ էն գիտնականին, մասնագետին հանձնարարել ուսումնասիրելու մեր երկիրը, մեր պատմությունը, ժողովուրդը, լեզուն և այլն և այլն, միշտ ապահովելով նրանց գործն ու գործունեությունը։

էն ժամանակ էլ ականատես չենք լինիլ էն տեսակ ծանր ա ամոթաբեր երևույթների, թե Նորայր Բյազանդի պես մի գիտնական հայ ազգի լեզուն ուսումնասիրում է հենված մի օտարուհու