Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղարո, ո՛վ բարք, ն զանազան պառավական բացականչություններ: Եվ դուք դեռ համարձակվում եք հառաջադիմականության մասին խո՞սք ձգել, և դուք ձեզ համարում եք ավելի բարձր, քան խուժանը, ավելի ազատամիտ, քան հավլաբարցի դեդա Մա–թո՛ն…

Այո՜, պ, խավարամիտ (այս գրչի սխալ չի), իմացած եղեք և զարմացած Էլ մնացեք, որ տեղը եկած ժամանակ ես հանգիստ խղճով և մաքուր ոգևորությամբ արշավանք կսկսեմ և՛ այն խուժանի դեմ, որի հարազատ զավակն եմ ես և որին սիրում եմ Ես չեմ ծառայում և չեմ Էլ ծառայելու խուժանի հաճույքին ձայնին, այլ այն գաղափարներին, որ բարձրացնելու են նրան։ Այս թո՛ղ լինի մի հայտարարություն ձեզ զարմացնելու համար և մի երղում ա՛յն խուժանի առաջ, որի կյանքի խորհուրդն ինձ համար այնքան թանկ Է և սուրբ։

Բայց բանն այն Է, որ դուք սուտ եք ասում, պարոն, ո՛չ ա– ռիթ կա և ոչ Էլ ես արշավանք եմ սկսել ա՛յն խուժանի դեմ, որին դուք հովանավոր եք հանդիսանում ձեր վանական զայրույթով։

Ո՛չ պ. Գրող, իմ նամակում գործածած խուժանական բառը վերաբերում Է ձեզ և ձեր ընկերներին։ Ես իսկի չեմ Էլ մը– տածել ձեզ համեմատել այն խուժանի հետ, որի հարազատ զավակն եմ ես, որովհետև ձեր և այն խուժանի մեջ սար ու ձորեր կան։ Այն խուժանը՝ որքան Էլ որ ընկած լինի, այսու– ամենայնիվ այնպիսի մաքուր ու բարձր ադաթներ ունի, ՛՛որ անմատչելի են ձեր զգացմունքներին։ Այն խուժանի ադաթով եթե մեկն իր հակառակորդին ասում Է՝ ես զենք չունիմ ձեռքիս, ես անպատրաստ եմ, հակառակորդն իրավունք չունի իր զենքը շարժելու, հարված տալու, իսկ եթե այդ արավ, նա համարվում Էնամարդ (տմարդի, ոչ մարդ), իսկ արարքը՝ նամարդություն։ Եվ այս ամենամեծ նախատինքն Է, ամենացած անունն Է, որ կարելի Է տալ մարդուն ու գործին։ Եվ այս արատից զարհուրում ու զզվում Է ամեն մի մարդը այն խուժանի, որի հարազատ զավակն եմ ես։ Նա այս զգացմունքն ու ոգին իր

25