Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1917

ԽՈՍՔ

ՍԿՍՆԱԿ ԻԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻՆ

  Երիտասարդ ընկերնե՛ր։
 Ռուսահայ բանաստեղծությանը երեք շրջան է ունեցել։ 1857 թ. ուսանող Ռ. Պատկանյանը— Գամսա. Ղաթիպան հրատարակել է իր «Ազգային երգարան» անունով բանաստեղծությունների տետրակն ու նրանով սկիզբն է դրել աոաջին շրջանի բանաստեղծության։
 Նրանից երեսուն տարի հետո, 1887 թվականին ուսանող Հ. Հովհաննիսյանը հրատարակեց իր բանաստեղծությունների աոաջին գիրքը2, ու սկիզբն առավ երկրորդ շրջանի բանաստեղծությունը։
 Հավհաննիսյանը երեսուն տարի հետո էլ, 1887 թվականին դարձյալ ուսանող՝ Հ. Հովանիսյան հրատարակեց իր «Մթնշաղի անուրջները»3 ու առաջ եկավ երրորդ, նորագույն շրջանը, որի մասին հանդիսավոր ու հավաքական կերպով խոսում ենք էսօր Հայ Գրողների Ընկերության մեջ։
  Ինչպես տեսնում եք՝ ես ընկնում եմ երկրորդ շրջանի մեջ և կանգնած եմ հին շրջանի ու նորագույնի մեջտեղը։ Մտերիմ ընկերներ եմ ունեցել առաջին շրջանի գրողներից, նորագույն շրջանի մեջ էլ անեմ մոտիկ և սիրելի մարդիկ։ Սա ցույց է տալս, թե