Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՍԿԱՅԻ ԱԶԱՏՈԻԹՅՈԻնԸ


Ժողովուրդները ոչ մի թանի մեջ էնքան պարզ ու պայծառ չեն երեում, ինչքան իրենց ազգային էպոսի մեջ։

Ռուս ժողովուրդը տակավին չի ամբողջացրել իր ազգային էպոսը, բայց տեսեք, թե նրա մասերում — былина-ներում ինչ վսեմ պարզությամբ ու ինչքան հոյակապ տալիս է իրեն պատկերը։

Ահա նրանցից մեկից մի փորրիկ կտոր, որ շատ է պատշաճ մեջտեղ բերելու էս նշանավոր օրը։

Былина-ի վեբնագիրն է «Истvieuue Ильи Муромца»: Պատմում է, թե ինչպես բժշկվեց երկար ժամանակ անղամալուծ, հաշմանդամ ընկած Մարոմցի Իլիան։ Իսկ Մարոմցի Իլիան արղես գիտեք, որ ինքը ռուս ժողովուրդն է։

Ասում է՝ էն ժամանակ, երբ իշխան Վլադիմիրը թագ էր կապում Կիև մայրաքաղաքում՝ Մուրոմի Կարաչարովա գյուղում մի գյուղացի էր ապրում, Իվան Տիմոֆեևիչ։ Գյուղացի Իվան Տիմոֆեևիտր մի աղա ուներ Իլիա անունով, որին ամենից շատ էր սիրում։


Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/288


Բայց նստած էր Իլիան իր տեղը անշարժ,
Ընկած էր ուղիղ երեսուն տարի,
Ոտն ու ձեռ չուներ երեսան տարի,
Ու փեչի վրա էնքան էր պառկել,
Որ փոս էր ընկել տեղը իր պառկած…




Եվ էսպես անդամալուծ, փեչի վրա պառկած երեսուն տարի (այսինքն շատ երկար ժամանակ) նա շարունակ լսում է, թե ինչ վատություններ են կատարվում իրենց աշխարհքում, ինչ ավազակություններ են լինում իրենց մայրաքաղաքում (Соловей разбойник): Պառկած տեղը սիրտն էրվում է, ու միշտ աստծուն էն է աղոթում, որ իրեն մի ձեռն ու ոտը տա…

Եվ ահա մի անգամ էլ, երբ հերն ու մերը տանը չեն, գնացել են դաշտը իրենց աշխատանքին, օտար մարդիկ են գալիս,