Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խեղճեր են գալիս փակ դռան առաջևը կանգնում ու Իլիային ձեն են տալիս, կանչում են, խնդրում են, որ դուռը բաց անի, իրենց ներս թողնի, ջուր տա խմեն, սիրտները հովանա։

Իլիան ներսից պատասխանում Է, ասում է՝ «ես Էլ եմ շատ ուզում, որ ձեզ ներս թողնեմ, ջուր Էլ տամ՝ կուշտ խմեք, բայց ի՞նչ անեմ, Էսքան տարի է էսպես անդամալուծ ընկած եմ, ոչ ոտն ունեմ, ոչ ձեռը»…

— Տեղիցդ ժաժ արի — վեր կկենաս,— կանչում են խորհդավոր հյուրերը։

Իլիան լռում Է;

Աջ ոտն Է փորձում— շարժվում Է. ձախ ոտն Է փորձում- շարժվում Է։ Իսկույն ոտի Է կանգնում, դարպասները լեն բաց է անում ու ներս Է հրավիրում օտարականներին։ Ջրի փոխարեն վեդրոներով գարեջուր Է տալիս։ Խմում են կշտանում, մնացածն Էլ, ասում են, դու խմիր։ Խմում Է, այունը խաղս Է առնում երակներում, աշխուժի Է գալիս, կենդանանում, զորանում, դառնում մի հսկա, Էնքան ուժեղ, որ հարկ Է լինում ուժը մի քիչ պակասացնել, չափավորել։

Ապա թե օրհնում ու խրատ են տալիս անծանոթ հյուրերը։

— Էդ ուժը, ասում են, բավական Է քեզ, որ դու մեծ հսկա լինես, չպարտվես պատերազմի դաշտում, քրիստոնեության պաշտպան հանդիսանաս ու կռվես մեծ հսկաների հետ։ Բայց տես, ասում են, ում հետ ուզում ես կռվիր, միայն թե չկռվես Միկուլա Սելյանինովիչի (շինականի, գյուղացու) հետ, իմացիր, որ նրան մայր հողը շատ Է սիրում…

Գնում Է Իլիան, ու մինչդեռ իր ծնողները ծանր աշխատանքից հոգնած քնած Էին, մի երեք ժամում կատարում, վերջացնում է նրանց գոծը, որ նրանք մի քանի օրում չէին կարող ՛կատարել։

Ծնողները զարթնում են, զարմանում են, թե էս ինչ հրաշք է կատարվել հանկարծ, որ իրենց անդամալուծ որդին միանգամից ոտի Է կանգնել ու կանգնել իբրև հսկա։ Իլիան պատմում է, թե ինչ է կատարվել, ու հայտնում է, թե արդեն ճամփա է ընկ–