Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կաթի հետ ջամբել ու ներշնչել է ինձ, և սրանից էր, որ ես Հրատարակչական ընկերությանը վերջին ժողովում լինելով՝ այնքան զզվեցի և զզվանքս էլ հրապարակավ հայտնեցի ձեր դեմ։ Այդ ժողովում՝ պարապմունքները վերջանալուց հետո, ընտրությունները կատարվելուց հետո, երբ ժողովականների մեծ մասն արդեն ցրվել էին (որոնք եթե իմանային՝ կմնային և գուցե ուրիշ կարծիք հայտնեին), մնացածներն էլ ուզում էին հեռանալ, դուք հանկարծ ձեր պորտֆեյլից հանում ու ժողովի մնացորդի առաջն եք դնում տեղեկագրից և ժողովի պարապմունքներից դուրս՝ պ. Շիրվանզադեի հարցը։ Այստեղ ինձ համար Շիրվանզադեն չլինի, ով կուզի լինի։ Դուք ուզում եք մարդու պատվի մասին մի վճիռ կայացնել տալ, մի խոսքով, թիկունքներդ ձայների բազմությամբ ամրացրած, ուզում եք հարված տալ նրան։ Դոկումենտների անուն եք տալի, վկաներ եք հիշում, արձանագրություններ եք դնում սեղանի վրա։ Այդտեղ կանգնած է ձեր հակառակ կողմը— պ. Շիրվանզադեն։ Նա ասում է. պարոններ, ես էլ ունիմ դոկումենտներ, բայց այժմ մոտս չեն, ես– էլ վկաներ ունիմ, որոնք ) այստեղ չեն, այժմ ես անպատրաստ և անտեղյակ եմ ժողով եկել, ես այժմ զենք չունիմ ձեռքիս, թույլ տվեք մյուս ժողովում,քննելու կամ մի նոր ժողով կազմեցեք, կամ մի մասնաժողով ընտրեցեք, որ ես հնար ու՛նենամ պատրաստված՝ ներկայանալու և պատասխան տալու։ Նա կրկնում է իր խոսքը դուք դարձյալ ձերն եք պնդում։ Նա երեքկնում է իր բողոքը, և այսուամենայնիվ դուք ձայների մեծամասնությամբ վճռում եք ձեր ցանկացածն անել, և այն Էլ այսպիսի եզվիտական եղանակով, թե մենք միաքն զեկուցում ենք ուզում լսել։ իսկ զեկուցումը լսելուց հետո կանգնում եք՝ ու ձայների բազմությամբ վճռում, որ Շիրվանզադեն մեղավոր Է, պարտ Է, երբ, մեկը կանգնում Է, ասում՝ ես կտամ մյուսը՝ թե կեսն Էլ ես կտամ, և ապա հարա–հրոցով վստահության քվե եք տալիս վարչությանը։

  • Դեռ մի կողմ եմ թողնում հավաքագրի քննությունը, երբ դուք ձեր անխոս ձայների մեծամասնությամբ բռնանամ Էիք դատողությունների և խնդիրների վրա, այնպես կորցրիք կուսակցական երազներով տաքացած գլուխներդ,որ ընդհանուր ժողուվ բերած հարցերից երկուսն Էլ հետներդ ետ տարաք։ Կարդացեք տեղեկագիրը — ընդհանուր ժովի պարապմունքները № 4: Հ. Թ.