Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ պետք է ստեղծել Հայոց Համալսարանը, ուր կարելի լինի բարձրագույն գիտությունները ավանդել ու սովորել հայերեն լեզվով։ Մեր տարրական ու միջնակարգ դպրոցների մեջտեղը պետք է կառուցանել ու պահել մի գիտության տաճար, մեր մանր ու մեծ ճրագների մեջտեղը պետք է վառել մի մեծ ջահ,–Հայկական Համալսարան։

Ահա թե ինչի համար է հիմնադրվում Հայկազյան Ընկերությունը։

Ամեն մի նշանավոր հայ գրողի հոբելյանի կամ թաղման օրը մի էնտեսակ ընդհանուր, համազգային վայնասուն է բարձրանում, որ ամոթով կարող է ծածկել ամեն մի հետամնաց ժողովըրդի. թե՛ նա տառապանքներից մեռավ, չկարողացավ ծառայել իր կոչումին, և այլն, և այլն… Եվ,՛ հիրավի, գրեթե առանց բացառության, ոչ մի հայ գրող չի կարողացել գրականությամբ պարապի։ Ամենքն էլ գրականությամբ պարտպել են ի միջի այլոց, պատահաբար, ոտի վրա։ Ամենքն էլ եղել են խանգարված գրողներ, և ամբողջ մեր գրականությունն էլ խանգարված գրողների խանգարված գրականություն է։

Պետք է ազգովին պաշտպանել հայոյց գրականությունը, գրողներին կապել իրենց գործի հետ և միանգամ ընդմիշտ վերջ տալ էս անառողջ ու անպատվաբեր դրությանը։

Ահա թե ինչի համար է հիմնադրվում Հայկազյան Ընկերությունը

Գեղարվեստը՝ իր ամեն ճյուղերով՝ թատրոն, երաժշտություն, նկարչություն և այլն՝ մեր մեջ ընկած է երեսի վրա և թողած մասնավոր մարդկանց խնամքին ու հոգացողությանը, այսինքն անտեր։ Մինչդեռ բարձր քաղաքակիրթ ժողովուրդ դառնալու և կոչվելու համար առանց գեղարվեստի՝ ճար ու ճանապարհ չկա։ Պետք է ուժեղ կերպով հովանավորել ու զարգացնել գեղարվեստի ամեն մի ճյուղը մեր մեջ։

Ահա թե ինչի համար է հիմնադրվում Հայկազյան Ընկերությունը։

Հայկազյան Ընկերությունը հիմնադրվում է էնպես, որ ամենքս միասին, միասնական ուժերով կարողանանք պաշտպանել