Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ու աոաջ տանել էս ընդհանուր մեծ գործը՝ մասնակցելով ու տալով մեր ունեցածից՝ շատից—շատ, քչից—քիչ։ Ունևորը միանվագ վճարում է հինգ հազար ո, և դաոնում է մշտական իսկական անդամ, իսկ նախանձախնդիր անդամները տալիս են տարեկան տասը ո.։ Իհարկե, նախանձախնդիրն էլ միանվագ կարոդ է վը– ճարել մի քանի հարյուր ո., փոխանակ ամեն տարի 10 ո, վճարելու։ Եվ մեր ունևորներն ինչքան էլ աոատ մոտենան գործին՝ այ– սուտմենայնիվ տասը ռուբլանոց անդամները ահագին ազդեցություն են անելու գործի վրա, հարկավ, եթե ամեն տեղ էլ զգան գործի մեծությունը, ամենքն էլ արձագանք տան ու տարեկան տասը ոաբլաց ձեռք քաշելով՝ մտածեն էս տեսակ մի մեծ ազգային գործ ստեղծելու, ինչի համար որ հիմնվում է Ընկերությունը։

Եվ նա հիմնվում է ընդհանուր հայության ազգային դրոշմով — Հայկազյան անունով։

Իսկ եթե հիմնվում է էս տեսակ ծանր օրերին, դա միայն պատիվ է բերում մեզ։ Եթե իտալացին կարող է պատերազմի դաշտում— խրամատում համալսարան բաց անի ե զբաղվի գիտությունով ու գեղարվեստով՝ մենք ինչո՛ւ չենք կարող խրամատներից էսքան հեռու զբաղվել նույն գիտությունով ու գեղարվեստով։

Չմոռանանք, որ հայ ժողովուրդը ինչ բարձր բան կատարել է՝ միշտ կատարել է՝ չնայելով նեղ ու դառն ժամանակին…

Եվ սրա մեջն է մեր ցեղի մեծությունն ու մեր կյանքի մեծ դրաման։

Ինչ որ մենք կլինենք՝ մեր Համալսարանն էլ մեզ հետ։

ՕԻՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Մայիսի 11-ին Մոսկվայի Մեծ թատրոնում մի նշանավոր ժո– դով է գումարվել1, ուր հանդես են եկել մի շարք ռուս հռչակավոր ակադեմիկոսներ, պրոֆեսորներ ու գրողներ։ Ռոլորը միաձայն իրենց ճառերում Ռուսաստանի հիմնական դժբախտությունը որոնում են ու գտնում են ետամնացության մեջ, որի մեջ պահում էր հին բռնապետական կառավարությունը։ Ցույց են տվել, որ գերմանական մի մեծ գործարանում ավելի շատ քիմիկոսներ կան, քան

289

19 է?ր1|. ժողովածու հատոր IV