Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1918

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԳԵՅ ԳՈՐՈԴԵՑԿՈՒՆ

Թանկագին Սերգեյ Միտրոֆանովիչ.

Մեծ պատերազմի ընթացքում բոլոր ժողովուրդներն աշխարհի աոաջ, համարյա ամբողջությամբ, արտահայտեցին իրենց էությունը, և ամենից ավելի, թերևս,ռուս ժողովուրդը, որովհետև նա, պատերազմից բացի, կատարել է և հեղափոխություն։ Պարզվեց, որ այդ ժողովուրդը մի կենտավրոս է և նրան իր ամբողջությամբ մենք չէինք տեսել և չգիտեինք։

Մինչև այժմ մենք տեսել էինք միայն նրա գլուխը, ի դեմս նրա գրողների և մտավորականության, իսկ ժողովուրդն ինքը — մարմինը–մնում էր մթության մեջ և մեզ անծանոթ։

Եվ ես այժմ եմ միայն ըմբռնում ռուս գրականության համար այնքան յուրահատուկ, իսկ ուրիշ ժողովուրդների գրականություններին օտար, ձգտումը՝ «ճանաչել իր ժողովրդին»։

Հիրավի մեգ անծանոթ էր այդ մարմինը, որը սակայն ինքն էր աճեցրել այդ գլուխը, որ ընդունակ է այնքան բարձրանալու և ազատ հայացքով ընդգրկելու լայն ու հեռու տարածություններ։ Իսկ լայնն ու հեոուն՝ հենց դա էլ ժողովրդի հայրենիքն է։

Եվ ես կարծում եմ, որ բոլշևիզմի մեծ խիզախումները խորթ չեն ռուս մարդու հոգուն։ Իսկ ռուս ժողովուրդը առհասարակ մեծ միսիա ունի կատարելու ժողովուրդների կյանքում։

Այսպես նայելով Ռուսաստանին և այդպես հասկանալով նրան, ես իմ խոսքը սահմանափակում եմ Կովկասով, և ուզում եմ