Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս բոոլորը տեսնելուց հետո, կրկնում եմ, թեկուզ Շիրվանզադեն չլիներ, մի հետին մարդ լիներ այն էլ հայտնի մեղավոր, ես դարձյալ կզզվեի ձեզանից և նույն խոսքերը կասեի. որովհետև ասեն մի հանցավորի հանցանքից ավելի գարշելի ու քսմենլի գործ է այդ ձևով դատաստան կտրելը, ամեն մի հանցավորից ավելի դատապարտելի Է այդպիսի նենգամիտ, նախապաշարումներով կաշառված և տմարդի դատավորը, և նրա համար էլ ես ձեր վարմունքը անվանեցի խուժանական։ Եվ չեմ դադարիլ այդպես անվանելուց, թեկուզ և դրա համար ինձ թադեն, ինչպես արին գեչեզմանատուն դարձած Մշակի