Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարդիկ, որ դեռևս կանգնած են պատմական եղբայրական շիրիմների վիա, մի՞թե այժմ հրաժարվում են իրենց ժառանգությունից, Արևելքում իրենց գրաված դիրքից և իրենց ազգային մեծ միսիան կատարելուց։


Մի՞թե այս նոր երրորդ Հոոմի փլուզումը ցավալի արձագանք չի գտնում նրա որդիների սրտերում, և մի՞թե մեծ հայրենիքը պաշտպանություն չի գտնի իր բազում գնդերից, և չի առաջանա մի նոր հզոր շարժում Ռուսաստանի վեհության, ազատության ու պատվի պաշտպանության համար։

1918 թ. հունվար


ՁՈՆ


Երիտասարդ ընկերնե՛ր։

Վաղուց ի վեր մենք բաժանված ենք եղել երկու մեծ հատվածի—Ռուսահայ և Տաճկահայ, ու միշտ ձգտել ենք նորից միանալու, իբրև մի պատառվածված ամբողջության երկու մասեր։ Բայց աշխարհքի չար տիրողները ամեն անգամ սրերով են կտրատել մեր՝ եղբայրական գրկախառնության համար իրար տարածած բազուկները։


էսօր էլ եթե միացել ենք, միացել ենք համաշխարհային թոհուբոհի հետևանքով, կենդանին ու մեռելն իրար խառնված, երբ հույսի ու հուսահատության շափառուկները անդադար հետևում են իրար մեր տակավին սևակնած երկնքում։


Սակայն անխորտակելի է մեր ժողովրդի կուլտուրական, հակումն ու ձգտումը և ստեղծագործության տենչն, ու կարոտը անդիմադրելի։


Մեր ամեն ինչ կորցրած գաղթականը օտարության մեջ հենց կանաչ խոտի վրա կրակ արավ թե չէ՝ իր առաջին հոգսերից մեկն եղավ գրադարան հիմնել, դպրոց բանալ ու թերթ հրատարակել։


Այժմ էլ, երբ մի կողմի արյունն ու արցունքը չեն ցամաքել, իսկ մյուս կողմը երերում է տագնապի դաժան շնչից մեր երիտասարդ գրողները երկուստեք իրար են եկել իրենց՝ անցյալի տխրության ու ապագայի խնդության արցունքները միացնելու մի նոր–