Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հոգևոր Հրազդանի մեջ սասանած հայության ոգին ոռոգելու և կազդուրելու համար։ Ես ուզում եմ մեր անմահ Նահապետի—Հըրազդանի երգչի անուշ խոսքերով բացականչել.—


—Ա՜յ դրախտի ջրեր, իջե՜ք, իջե՜ք,

Զերկիրն Հայոց արբեցուցեք…


Բարով ես գալիս, ո՜վ նոր Հրազդան, բարով եք գալիս, ո՜վ նորեր, ո՛վ լավեր։ Դու՜ք, որ բազմատանջ հայության երկար ժամանակով բաժանված ու իրար կարոտ հոգիները առաջին անգամ միացնում եք ձեր՝ թտկուզ և համեստ, է բայց գեղեցիկ գործի մեջ։ Օրհնված լինիք և դուք և ձեր ազնիվ գործը։ Եվ թող ձեր երիտասարդ կյանքի վրա բացվի էն երջանիկ արշալույսը, որ մեր–նախորդներիս երիտասարդությունը երազեց իր փոթորկալի ու մութ գիշերին։