Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


նա են երգում հին գործերի համար։ Գրէլ էին, թե նա շինել է երկսեռ դպրոց Ագուլիսում․ Պռոշյանցը աշխարհքն ու ամբողջ Ագուլիսը վկա է կանչում, որ ինքն է շինել այդ ուսումնարանը։

Չեմ ոզում Ձեզանից ծածուկ մնա, որ Ձեր ինքնակենսագրության վրա շատ են խոսում։ Երևի մինչև անգամ Ձեր դեմ գրողներ կլինեն։ Ոչինչ, դա կփոխարինի հոբելյանին․․․[1]

Բարևեցեք տիկնոջը, օրիորդներին և Մուշեղին։

Ձեր Հ. Թումանյան


Հ. Գ. Ձեր և իմ կնքահայր պ․ Ս․ Պառավյանցը խնդրում է հետևեք և, թե կարելի է շտապեցնեք յուր շինած ուսումնարանի գործը, որ սինոդումն է այդտեղ։ Երեկ Ձեր կենացը խմեցինք նրա տանը նոր թեմական տեսուչ отец Лисицов-ի հետ (հ․ Մելյան[2]

Նույն



3. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ[3]
Դսեղ—Թիֆլիճ
1895 թ. սեպտեմբերի 27. 95, սեպ․ 27, Դսեղ


Սիրելի Ֆիլիպ!

Ես երբ որ եկա, մտադիր էի քեզ մի շարք նամակներ գրել, որոնք պետք է լինեին իմ նոր տպավորությունները և արածներիս հաշիվը, բայց այդպես չեղավ։ Այս ամառ շատ աղմկալի եղավ ինձ համար, թեև ես սաստիկ ցանկանում էի մի քանի լուռ ու միայնակ օրեր անցկացնել մեր անտառներում և թարմանալ, կազդուրվել հոգով ու մարմնով։ Շարունակ նոր-նոր մարդիկ, նոր հյուրեր, այս կողմ, այն կողմ, տեսություններ, պատիվներ (պատիժներ), հարայ հրոց — մի խոսքով զահլես գնաց։ Մի ահագին սնդուկ լիքը գիրք էի բերել հետս, ոչ մինը չկարողացա կարդալ․

  1. Ակնարկում Է Աղայանի 30-ամյա գրական գործունեության 1892 թ. չկայացած հոբելյանը։
  2. Մեսրոպ Մելյան (1859—1941) — Թիֆլիսի թեմական տեսուչը։ Մելի վրացերեն նշանակում է աղվես։
  3. Փիլիպոս Վարդազարյան (1858—1935) — գրական-հասարակական գործիչ, Թումանյանի մտերիմներից։
324