Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՅՍ այնքան անակնկալ և այնքան սարսափելի էր ինձ համար, որ չուեցի հավատալ ասում եմ՝ էդպես բան չի լինիլ, կարելի է մեռել— մի լավ տեսեք… սգավորները ծիծաղեցին, ետ դառան իմ՝ վիշտը տեսնելով, ինձ մխիթարեցին ու ճամփու լոսղեցին, և ո՞վ գիտի հետն ինչ մտավ հողի տակնա ու հավիտյան կորավ։ Նյութերիդ մասին մյուս նամակում։

Քո Հովհաննես

7 ՄԱՐԻԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆ1

Դսեղ-Կոջոր

1800թ․ հուլիսի 24


Հարգելի Մարիա Մարկովնա.

Ներողություն եմ խնդրում, որ այսքան ուշացրի նամակս։ Վերջին ժամանակներս ջերմում էի, այժմ է] առողջացել եմ, այն էլ մարկա չկար, թե նամակ գրեի, կայարանը հեոու է, մեզանից մոտ կայարանում էլ չկար։ Մի մարկա, երկու բաց նամակ եմ ձեոք բերել և ահա նամակ եմ գրում Ձեզ, Ֆիլիպին2 ա Ռոատեմին3։ Այստեղ ինձ համար շատ ձանձրալի է անցնում «հսմանակը։ Դաշտերն ու հանդերն այրված են երաշտից, գյուղը լիքն է կալի մղեղով (թոզով), գյուղացիներն էլ ամենքն իրանց գործին, այնպես որ զրույց անող չկա։ Կարելի էր պարապել, բահց այն է մինչև այսօր ջերմս էր խանգարում, մեկ էլ բոլոր երեխաները ամբողջ օրր սենյակումն են, որովհետև դուրսը սաստիկ շոգ է ու փոշի վո Կիրակի օրերը հավաքում եմ գյուղացիներին, խոսեցնում եմ, ուզում եմ հավաքել։ Արդեն մի երկու լավ բաներ եմ գտել։Պետք է ասել, որ մեր ժողովուրդը զարմանալի արագութոսմր մոռանում է իր հին զրույցներն ու ավայնդույթները: Ինձ սաստիկ ցավեցնում ու անհանգստացնում է այս հանգամաքը։ Ամեն մի ազգի բանաստեղծություն ժողովրդական լեգենդաներով, ազգային ոգու ստեղծագործություններով է զորանում ու ինքնուրույնության կնիք առնում.

337

22 Երկ. ժողովածու հատոր IV