հաստատվում, առաջ զալիս որպես մի ամբողջ ժողովրդի խոսք և դրանով էլ դառնում պատկաոելի։ Ատածում եմ այնպես անեմ, որ միառժամանակ— մի կամ երկու ամիս ընտանիքիցս ազատվեմ, կարողանամ, մի քանի տեղեր կան, շրջեմ, հարցուփորձ անեմ։
Երեկ Ցալթայից, Ս․ Շահազիզից նամակ ստացա։ Գրում Է գրական ֆոնդի և գրողների դրության մասին։ Գրում Է, թե գրական ֆոնդը, այսինքն այն գումարը, որ ինքը ետ Է պահանջել, այսուհետե Էլ ծառայելու Է իր նպատակին։ Խոստանում Է աշնանը նամակ գրել այս մասին։
Աղայանցը ինձ մի նամակ Է գրել— ասում Է մի տիկնոջից փող եմ ստացել, եթե տեղը գիտես, իմ շնորհակալությունս հայտնիր նորան։ Ես այս շնորհակալությունը Ձեզ եմ ուղարկում։
Խնդրում եմ գրեցեք, թե ինչպես Է Ձեր տրամադրությունը (այսինքն քեֆը), ինչպես եք ժամանակ անցկացնում, Ռւստեմն ու Ֆիլիպը այցելույթ ան եկա՞ն, թե՞ չէ, արդյոք այդտեղ էլ բարեգործական հանդեսներ չե՞ք սարքում, եթե հանդեսներ չեք սարքում, գոնե ծրագիրները կազմելիս կլինեք։ Արդյոք չէ՞ր կարելի, որ հիշեիք իմ խնդիրը– ինձ համար մի քիչ բան գրեիք Ձեր այն հիշողություններից, որ ինձ համար այնքան թանկ են։ Գուցե թե՝ և հոգեբանական անալիզներ անեիք, որ այնքան սիրում եք Դուք․ այդ արդեն շատ կուրախացնի ինձ։ Նամակիս այտ տեղը հասած կարկուտ եկավ, բայց չնայելով, կարկատ Էր, գյուղացիք ուրախ են— այնքան սոսկալի Է երաշտը։
Այստեղ բժշկություն եմ անում, այնպիսի բժշկություններ եմ անում և այնպիսի հռչակ եմ ստացել, որ ոչ թե Ռուստեմը, Լոխմանին ինքն էլ կնախանձխ Միաժամանակ, դատավորի ու քարոզչի գործ էլ եմ կատարում։ Ուզում եմ մի քանիւ քանի բան անեմ, որոնց մասին հետևյալ անգամ կգրեմ։ Խնդրեմ նամակ գրեք, այս հասցեով Ст. Калагеран (Тиф. Карсск․ ж. д.), Ованесу/Туманянц. Իմ և տիկնոջս կողմից սրտագին բարևներ։ Խորին հարգանքով՝
միշտ Ձեր Հ․ Թումանյան