Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ տխուր տպավորություն է արել։ Այո՛, դա թույլ բնավորություն ունեցոդ մարդ է և նրան հարկավոր է ոգևորող— այդ տեսակի մարդկանց համար ոգևորությունը փրկաթյուն է, բայց ի՞նչ… հիվանդանոց բանալն էլ արգելեցին։ Ես, իրավն ասեմ, նրա կնոջը մի հիմնովին չեմ ճանաչում, որ կարողանամ նրա հոգեբանությունն անել, բայց կինը էական նշանակություն ունի մարդու վրա, մանավանդ զգայուն մարդու վրա։ Երբոր մարդ ու կին մի ներդաշնակության չեն կազմամ, երբոր մեկը չի հանդիսանում իբրև լրություն մյուսի, այնտեղ մարդկային կյանքը և ամուսնությունը կորցնում է իր գերագույն խորհուրդը, դաոնում է մի անտանելի, չնչին, բայց մաշող պայքարի հանդես և դժբախտության աղբյուր։

Այս մասին մի հրաշալի ավանդություն— աոասպել եմ գըտել, թեև փոքր, բայց շատ գեղեցիկ, իմ կարծիքով, թե ինչպես մուկն ու թռլոնը (վայրենի աղավնին) սիրահարվում են իրար վրա։

— Բայց մուկը ո՞վ, թռլոնը ո՞վ,
Որ իրար հետ ապրեն սիրով…


Շնորհակալ եմ, որ ինձ այնքան քաջալերում եք Ձեր նամակում։ Դուք ինձ արդեն շատ եք քաջալերում, բայց ճշմարիտն ասեմ, ինձ հուսահատեցրել է այս տեսակ դրությունը։ Հենց այն հանգամանքն էլ, որ մի քանի սիրելի անձնավորությունների այդքան հոգս եմ պատճառում, այդ էլ է ինձ շատ վշտացնում։ Ես զզվում եմ իմ անպետքությունից կյանքի մեջ։ Ամեն օր իմ անփութության մի նոր ապացույց ու պատմություն է։ Բայց մի մեծն ասեմ– ես 1892 թ. Մոսկվայում գիրք եմ տպել– 92 թվին էլ ստացել ու այսպես թե այնպես ցրվել։ Բանն այդ չէ։ Տպել եմ տվել 1200 օրինակ։ Այժմ, յոթ տարուց հետո, այս երկու օրս մի նամակ եմ ստանում Մոսկվայից, տպարանատիրոջից, թե իր ժամանակին մոռացմամբ մեզ մոտ մնացել են ձեր գրքից օրինակներ և այն էլ… 6 փութ, այսինքն 500—600 օրինակ։

Բանից երևում է՝ ես կեսն եմ ստացել և չեմ հաշվել ու ասել եմ բոլորն այս է, որ կա։ Այժմ ինչ կասեք, այս տեսակ մարդը կապրի՞, այն էլ մի տուն լիքը երեխաներով։ Իհարկե —ոչ։