Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միայն մի գանձ Քարի նըման ուժ Տըվավ ինձ հերըս, Բայց, ավա՜ղ, էն էլ Օտար դռներում Կերան, մաշեցին Դարդ ու ցավերըս… Նըստել պատի տակ Ու միտք եմ անում, Թե ինչպես մենակ Ապրեմ աշխարհում։


Ինձ հաջող է թվում։ Գրիր — հավանո՞ւմ ես, թե՞ չէ։ Դու մի ժամանակ ինձ ասում էիր, որ Կայլցովից բան թարգմանեմ։ Հանգերն ինչպես զանց են առնված բնագրում, այնպես էլ ես եմ արել։

Նյութերիցդ մեկը ոտնավորել եմ— մյուս անգամ կղրկեմ։ Լավ կանես, որ նյութ առնես երբեմն մեր կյանքը — այստեղ էլ շատ բան կա։ Լայաղ արա, միքիչ ներքև արի — «Խոնարհվիր — մտիր քո խուցը»։


Այժմ գանք իմ խաչելությանը։ Պուշկինը իր նամակներից մեկում ասում է. «Чорт надоумил меня родиться в России с душою и талантом».

Եվ հեշտ բան չի чорт-ի գործը դրստելը։ Чорт-ն այնպիսի բան չի անիլ, որ Ֆիլիպը մի անգամ Մանթաշովի մոտ գնա ու… դրստի։ Այժմ չեմ իմանում ի՛նչ ես մտածել, ճշմարիտ, որ դըժվար է մի ելք մտածել, բայց բանից դուրս է գալիս, որ դու ջուխտ-ջուխտ ես մտածում ու գտնում։ Ես համոզված եմ, որ քո մտածմունքների ամենաառաջինը իմ բարոյական ապահովությունն է— որ ես ինձ զգամ հանգիստ ու անկախ. չես տանիլ փեշս գցիլ մի որևէ անասունի պոզ, այդ ավելի վատթար կլինի, քան ամեն նեղության։ Հանկարծ մի հայվան— աղա քեզ վրա նայի ու հետըդ վարվի, իբրև իրան պահած պրիկաշչիկի կամ, նույնիսկ իր լռաթյամբ, միշտ երեսովդ տա իր լավությունը։ Արևելքի ասպե–

359