Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խորհուողը կամ ստեղծագործական հանճարի ուժը հապոնում է այս երկու խոսքով — եղիցի լո՜յս…

Այստեղ ինձ եկան խանգարեցին, հիմի ուրիշ բանից խոսանք։ Անշուշտ, եթե աստված էլ կին ու ընտանիք ունենար, նա էլ չէր կարող աշխարքն ստեղծել կամ ով գիտի ինչի նման բան ստեղծեր։

Մենակությունը աստվածային գրություն է։ Եվ մենակ մարդիկ են լավ բաներ տվել աշխարքին։ Մենք Էլ, որ գրեթե ոչինչ չունենք — ինչ լավ բան ունենք միայնակյացների գործ Է, երբ որբ մարդիկ ճգնվամ Էին մի որևէ քսղսսնձավում կամ մենաստանի խցում ու երկա՜ր երկա՜ր տարիներ անձնատուր լինում մի զգաց– մանրի, մի մտրի, թաղվում, սուզվում նրա մեջ, ձուլվում նրա հետ, խաղա՜ղ, անվրդով, ու եթե ունեին վրդովմունք—այդ իրենց գործի վրդովմունքն ու ալեկոծությունն էր, որի մեջ տարուբերվում էին, ծփում, մինչև հասնում էին մի նավահանգստի, հանգում էին մի եզրակացության, մի դրության։ Իսկի հացի դարդ էլ չէին քաշում։ Այդ ժամանակների ժառանգություն են Նարեկն ու Խորենացին, մեր հոեբուխ շարականներն ու մեղեդիները։

Իսկ այժմ մի նամակ գրերս հանգստություն չկա։ Աշխարքը, կյանքը, հանգամանքները փոխվել են։ Ամեն բան իր վրա կրում է տենդոտ անհամբերության և շտապողության անզոր կնիքը, որ չի դիմանում ժամանակին։ Այս գործերը նման են մեր ժամանակի քաղաքների գաջերից ու կավերից շինած, զարդարած տներին, որոնց գեղեցկությունը չի դիմանում արևին ու անձրևին և մերկանում է տարիների առաջ, ու կանգնում ողորմելի, իր ներքին տգեղությամբ, խեղճությամբ (եթե միայն պաչինկա չանես, այն, որ ես եմ անում իմ «Անուշի» հետ), իսկ առաջին գործերը նման են այն հին սրբատաշ որձաքարերից կառուցած շենքերին, որոնց ավերակներն էլ հիացնում են ու հաստատ կանգնած անխռով նայում արևին ու ժամանակներին։

Բայց ներիք էր։

Եթե բան գիտես, գրիր նորագտքն «Մուրճի» մասին։ Արդյոք հնարավոր է լինելու դրանց աշխատակցելու — կամ մի որևէ գործով կարելի է աշխատել ամսագրի մեջ — օրինակ — տանել րտ–