Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեսակ պետք է կարգադրվի թե՛չէ բոլորս անբախտ ենք, և՛ ամուսնացածներ, և՛ ամուրիներ;

երևի բոլոր անասուններն այդ կողմից մեզնից ավելի են բախտավոր։ Նրանք և ազատ են, և… ժուժկալ։ Մենք միշտ վախենում ենք ազատությունը կվնասի։ Մենք միշտ վախենում ենք ազատությունից, այնինչ բոլորս կուզենայինք որ ազատ լինեինք, նույնիսկ պ․ Հակոբը։

Ասում ես ոտանավորս3 շատ Է հուսահատական, ընթերցողը կասի — ինձ ի՛նչ…

Բայց — ի,նձ ի՞նչ։ Տեսնում ես, հենց նույն օրերում դա իշխանուհուն գրում թե՝ ես սայրում եմ առանց հավատի, չգիտեմ ընչի հավատամ և այլն։

Այսպես,չգիտենք ընչի հավատանք, ինչ սիրենք, ինչ ցանկանանք — տարուբերվում ենք մի մեծ վարանքի մեջ, բարոյական մի անեզր ալեկոծության մեջ, նավահանգիստ չենք հասնում, փարոս չենք տեսնում, ե մեր բոլոր մխիթարությունն այն Է, որ ազնիվ են մեր տանջանքները։

Վարանք ես ուզում — ահա քեզ։ Այժմ ես տառապում եմ մի մեծ տարակուսանքով — արդյոք ես բանաստե՛՛ղծ եմ, թե" չէ։ Մտածում եմ ու գնում, գնում հասնում մինչև կասկածի ամենամութ անդունդները, այնտեղ կորցնում հավատս, հանգցնում հույսս… խըղճահարվում եմ մինչև անգամ, որ օգնում են ինձ իբրև բանաստեղծի, ինձ թվում է, որ ես խաբված եմ, արիշներին էլ խաբում եմ, թե ես բանաստեղծ եմ… Ու նորից վերադառնում եմ, թե բան եմ գրում…

Ա՜յ քեզ սերունդ։

Չէ, սիրելիս, չեն ասիլ ինձ ինչ. բոլորն այս տեսակ մարդիկ են — կամ գոնե շատերը։ Տխուր, սաստիկ տխուր մարդիկ ենքք թեև քիչ են խոր զգացողները։

Աղայանցն եկավ, երևի կպատմի ինձանից, մի քիչ քեֆս լավ չի, ինչպես դու էլ նկատում ես։ Դրա համար էլ Շուշանին էլ նամակ չգրեցի տեսա ուրախ նամակ չի դուրս գալիս։ Չես գրում, թե ինչպես էին տանըցիք, երբ են գալիս։ Ես էլ այս երկու օրը կգամ։

ա