Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ցխրա-Ծղարոյի գագաթից արևածագին սքանչելի տեսարան Է բացվում, բայց այժմ սաստիկ ցուրտ Է։ Ну! Գնանք Ցխրա-Ծղարո։ Перм-ից մի ռուս տուրիստ, председатель չգիտեմ ընչի, հետս ընկերացավ… ու դեպի Ցխրա-Ծղարո։ Այդ Ցխրա-Ծղարոն, որ հայերեն կնշանակի իննակնյան (ինն աղբյուր), մի բարձր գագաթ է Ахалк <алакский> перевал-ի մոտ, Բակուրյանից 20 վերստ։ Այնտեղից երևում է Կովկասի շղթան և Սև ու Կասպից ծովերը միաժամանակ։ Կարճն ասեմ, перевал-ի ночлег-ից առաջնորդ. առանք ու առավոտյան ժ. 6-ից աոաջ արդեն տեղ էինք հասել։ Տյուն էր գալիս։ Մեր աոջև բացվեց մշուշային մի անեզր ծով, Կովկասը թաղված այդ ծովի մեջ ու մենք վերևը։ Վոլիմպիական աստվածների անկարգությամբ նստեցինք ու սպասում էինք արևի ծագելուն։ Հանկարծ մշուշն իջավ, այստեղ այնտեղ այդ մշուշի ծովից դուրս տնկվեցին բարձր սարերի կոնտուրները, վիշապի նման ձգվեց Կովկասի շղթան, արևելքում պատռվեցին մութ ամպերը, փայլատակեց մի հրաշք ու… իսկույն կրկին ամեն բան ծածկվեց մի հսկայական վարագույրով — մշուշով։

Բայց այն ի՜նչ հրաշք էր։

Այն արևելքի ոսկի դռներն էին…

Այնուհետև էլ չբացվեց։ Ամպերը հանդարտ ու հոյակապ, կարծես ճեմում էին սարերի վրայով, մերթ ծածկելով ամեն բան, այնպես, որ իրար մենք հազիվ էինք նկատում, մերթ այստեղ, այնտեղ բաց անելով սարերի դեո կանաչ լանջերը։ Եվ ամեն անգամ ինձ թվում էր, թե այդ ամպերի տակից, այդ դալար լանջերի վրա, ուր որ է, այժմ կհայտնվեն թեթև, գեղեցիկ աստվածուհիները — խմբով կամ նրանցից մինն ու մինը իրենց թափանցիկ շղարշների մեջ։ Իհարկե, մի քիչ անգութ եմ երևակայել — այն քնքուշներին այն ցրտում այնքան բարակ զգեստով, բայց ինչ անենք, աստվածանալու համար կարելի է և մի քիչ մրսել։Չէ՞ որ ամեն փառք ունի իր ծանրությունը։

Ահա այստեղից էլ ես ղրկել եմ Ձեզ այն պոստ կարտը— Կովկասի Վոլիմպիոսից…

Այնտեղից ուղիղ դեպի Աբաս-թուման, ու ընկա ինձ սպասող բաց գրկերի մեջ։ Բայց նրանք շուտով գնացին, այժմ մենակ եմ։