Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց Դուք բանաստեղծություն չեք սիրում, գոնե ոտանավորներ, որքան գիտեմ, և, ափսո՜ս, որ գիտեմ։ Հասցես-Авас Туман-яну Կգրե՛ք արդյոք։

17. ԼԵՈԻՆ (ԱՌԱՔԵԼ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻՆ)

Աբաս-թուման-Թիֆլիս

[1902 թ.] հոկտեմբերի 27

27 հոկտ. Աբաս-թուման

Սիրելի Առաքել.

Քո այն հարցին, թե ինչ բանաստեղծներ են ինձ վրա ազդեցության արել և հատկապես իմ որ գործի վրա ես որքան հիշում եմ, պատասխանել եմ, որ շատ ուշ եմ ծանոթացել բանաստեղծների հետ և չեմ խոստովանել ոչ մեկի ազդեցությունը։

Հիրավի, ամաչելով, բայց ես առավել ցավելով պետք Է ասեմ, որ մինչև այսօր Էլ ես ամբողջովին չեմ կարդացացած նույնիսկ ուտս նշանավոր բանաստեղծների գործերը։ Իմ մոտիկ ծանոթները այս վերագրում են իմ հոչակավոր ծուլությանը, բայց ես վերագրում եմ ավելի ուրիշ հանգամանքների, և որքան Էլ սա ծիծաղելի համարվի ինձ ճանաչողների համար — ես ինձ ծույլ չեմ համարում։ Սակայն խոսքը այս մասին,չի։

Այսպես հիմնովին ծանոթ չլինելով ոչ մեկի հետ, մանավանդ առաջին շրջանում, և գիտակցաբար նմանած ու հետևած չլինելով ոչ մի բանաստեղծի, հանգիստ խղճով Էլ քեզ գրեցի, որ ազդված չեմ ոչ մեկից։

Բայց քո նամակից հետո այդպիսի նամակ ստացա և Յուրի Վեսելովսկուց, սկսեցի թորշ մտածել այդ մասին և գտա, որ սխալ Է քեզ տված պատասխանս, ես անգիտակցաբար ենթարկված եմ եղել ազդեցությունների, որոնց մասին մինչև օրս հպշիվ չեմ տվել ինձ։ Մեր բանաստեղծների մասին արդեն գրել եմ. աննշան և կարճատև Է եղել նրանց ազդեցությունն ինձ վրա։

Ռուս բանաստեղծներից ամենից շատ ինձ վրա ազդել Է Լեր–