Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարը երևի չգիտի, որ բույսերն էլ են թառամում, և շատ բույսեր մեզ նման նույնիսկ աշունք չհասած։ Նրանց տանջանքի մասին տեղեկություն չունի — և ինչ պետք է հասկանա նրանցից, քանի որ ականջը դնում է սրտիս լսում է — լսում, ու իսկի այնտեղ էլ չի հասկանում, թե ինչ կա։

Ասում է հանգստացիր, բայց մի՞թե հեշտ հանգստություն կա մեզ համար։ Մի երկու ամսով եկա հանգստանալու, և եթե գրեմ, թե ինչքան վրդովմունքներ ունեցա, հենց միայն կարդալուց դու կհիվանդանաս։

Ժողովածվիս2 մասին ես հարցնում։ Այդ խնդիրն էլ կա մեջտեղը։ Իմ մի քանի բարեկամներն ուզում են հրատարակել, շտապեցնում են, պահանջում են, և ահա բույսը պիտի աշխատի։ Բայց ժողովածվի հրատարակության հետ միասին բարձրացրել էին մի ուրիշ հարց–– ինձ ապահովելու, գրել էին ցրվելիք գրության ձևն ուղարկել ինձ — հարցրել իմ համաձայնությունը, ես միանգամայն հրաժարվեցի։ Ավելին ասեմ, այդ դեպքը, որ մեզնում ոմանց նախանձն է շարժել, այնքան խիստ ազդեց ինձ վրա, որ ինչքան էլ ինձ զսպեցի, այսուամենայնիվ իմ նամակներն այնպես են դուրս եկել, որ նրանք վշտացել են։ Սակայն ես էլ այն օրվանից եմ հանգըստացել, ինչ որ համոզվել եմ, թե էլ չի լինելու այդ դիմումը։ Ինչ լինելու է թող լինի, բայց թող մեզ վրա չծանրանա զանազան գյադաների բարերար ձեռքն ու մուննաթը։ Ամեն մարդուց էլ չի կարելի լավություն ընդունել։

վեսելովսկուն մի պատասխան եմ գրում3, որ հասնելուն պես Ծահազիզը թոշակս կտրելու է գրական ֆոնդից։

Նիկոլից4 երկար նամակ ունիմ, շատ լավ է, պատկերն է ղըր– կել։ Դերենիկից5 քանի ժամանակ է նամակ չունիմ, իսկ Շանթը առևտրական բոլոր կուրսերը վերջացնելուց հետո եկել է մտել Վերնատուն։ Դեկտեմբերին պատրաստ կլինի նրա դրաման6։

Սիրուս մասին ինչ ես հարցնում, գրելով բան չի դառնալ։ Ասում ես Շխովը նշանվել է

<Նամակն այստեղ ընդհատվում է>