վանություն և գազազած հոգու խոսք, որ ասում է սիրածին, թե՝ Դու քո ճամփեն գնա՛… և աղոթք արա, որ մյուս անգամ չհանդիպենք իրարու… որովհետև Մենք ընկերներ չենք։
Մենք ընկերներ չենք։
Դե այս գիտակցությունը որ կա մի հոգու մեջ, այս թույնը որ կա մի սիրո մեջ, նրանից հետո դու էլ իրավունք ունիս այդքան շշկլվելու և ասելու, թե՝ «դա չես ուզել սիրել»։ Ո՛չ, «ուզել»-ը ուզել եմ, բայց չեմ կարողացել և, երևի, երբեք էլ չեմ կարողանալու սրտալի սիրել, որովհետև… այստեղ արդեն ամբողջ մի կենսագրություն, մինչև որ, ինչպես հետևյալ երգում (2 հարցի) շատ ճիշտ ասված է.
… Եվ կյանքի հաճույքն, և կընոջ սերը
ընկան իմ սրտից։
Բանը պարզվում է այսպիսով և այդ տողերին շատ բնական կարգով հետևում են այս տողերը.
«Ես էլ վիրավոր գրքում եմ փախած՝
Անհայտ օրերի խավարի ընդդեմ…»։
ԵՎ ահա այսպես։ Դուրս եկավ մի հոգի, որ կորցրած կյանքի հաճույքն ու կնոջ սերը և ամեն լավ բան, ելած կյանքի ամեն ճամփից, ագահ, անվերջ ու անհանգիստ թափառում է, փախչում է անհայտ օրերի խավարի ընդդեմ: Գուցե և դրանից էլ է, որ ես չեմ կարողանում լուրջ ոգևորվել ու պարապ ել կամ ապրել, ամեն բան աչքիս դատարկ է. թվում և ուզում եմ միայն մի կերպ ժամանակն անց կացնել քեֆի մեջ լինի, թե զրույցի որովհետև անցավորը ընկել է իմ սրտից, իսկ անանցի հետ կապված չեմ դեռ, անհայտը, որ պետք է ունենա ոգևորված գրողը, դեռ խավար է, մութն է ինձ համար, nւ… թափառում է իմ հոգին։
Այդ անհայտը, կամ ավելի ճիշտ իմ անհայտը գուցե հենց այն «Վեր»-ն է, որ ես մեծատառով հիշատակել եմ «Ընկերիս»